News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանում հողին հանձնեցին Արիանա Կաոիլիին՝ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջը։

Հուղարկավորությանը ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, Արիանայի մտերիմներից հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 14-ի երեկոյան Երեւանում Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիանա Կաոիլին, դեռեւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երեւանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ