News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարտի 26-ից ապրիլի 1-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ մարտի 30-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 29 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

•               Մարտի 26-ին Իրանում՝ Մակու քաղաքից 67կմ հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ։

•               Մարտի 29-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 26կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

       Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մարտի 26-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում` Կաբլալան քաղաքից 7 կմ դեպի արևմուտք: Մարտի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Այդահո նահանգի Բոյսե քաղաքից 133 կմ դեպի հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.5 մագնիտուդ։ Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր Զելանդիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել
Էպիկենտրոնը գտնվում էր Լեւին քաղաքից 30 կմ հեռավորության վրա, որում մոտ 20 հազար մարդ է ապրում...
Նոր Զելանդիայի վարչապետի մասնակցությամբ ուղիղ եթերի ժամանակ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժը տեւել է 30 վայրկյանից ավելի եւ մայրաքաղաքում խուճապ է առաջացրել. գրասենյակներում եւ տներում մարդիկ թաքնվել են սեղանների տակ…
Վրաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
Այսօր Կախեթիում 3.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել...
Ռուս-վրացական սահմանի մերձակայքում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 16:33-ին Ինգուշեթիայի տարածքում՝ Վրաստանի սահմանից 7 կմ հեռավորության վրա․․․
Իրանում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Համաձայն Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:41-ին․․․
Ճապոնիայում 5 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Ժամը 12.17-ին 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ արեւելյան ափի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի տարածքում...
Ամենաշատ