News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխատողների գրանցման կամ գրանցումից խուսափման խնդիրը հանդիսանում է աշխատող-գործատու հարաբերությունների արդյունք, որտեղ պետությունը պարտավոր է հանդես գալ կողմերի հարաբերությունների կարգավորման դիրքից: Այս մասին հայտարարություն է տարածել ՍԴՀԿ «Տխրունի», ուսանողական-երիտասարդական միությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, համաշխարհային պանդեմիան, բարձր գնահատելով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը  ուղղված բնակչության առողջության եւ կյանքի պաշտպանությանը, միաժամանակ անցակացնելով ուսումնասիրություն Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական, հոգեբանական  կարգավիճակի վերաբերյալ,  խուսափելով անհարկի խորհրդատվություններից (գիտակցելով, որ հաստատված իրավիճակում եւ դրական եւ բացասական հետեւանքների ամբողջական պատասխանատվությունը կրելու է ներկա իշխանությունը)՝ «Տխրունի», ուսանողական-երիտասարդական միությունը կոչ է անում .

-Հաշվի առնել, որ պետական գրանցում չունեցող աշխատողները նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ արտակարգ դրության պայմաններում (որը նախնական տվյալներով տեւելու է շուրջ 1 ամիս) ՀՀ քաղաքացիները զրկված են լինելու եկամտի աղբյուրից եւ կանգնելով երկընտրանքի առաջ՝ մահ սովից, թե հավանական մահ հավանական վարակումից. վստահեցնում ենք, որ քաղաքացիները կընտրեն երկրորդ տարբերակը, ինչը կբերի հասարակական կյանքի հավասարաչափությունների լուրջ խախտումների, կնպաստի համավարակի մեծ տեմպերով տարածմանը եւ միաժամանակ կարող է բերել պետական համակարգի անհավասարակշռության,

-Նկատի ունենալ, որ աշխատողների գրանցման կամ գրանցումից խուսափման խնդիրը հանդիսանում է աշխատող-գործատու հարաբերությունների արդյունք, որտեղ պետությունը պարտավոր է հանդես գալ կողմերի հարաբերությունների կարգավորման դիրքից եւ այսօր աշխատանքային դաշտում մեր ունեցած խնդիրները երեկվա պետական համակարգի բացթողումների հետեւանք են,

-վերանայել 31.03.2020 թ.-ին ԱԺ արտահերթ նիստով ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքը, քանզի այն հանդիսանում է արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում,

-Նկատի ունենալ ներկա պայմաններում գյուղական համայնքներում գյուղմթերքի իրացման դժվարությունները, ինչը հանդիսանում է գյուղական համայնքների բնակիչների հիմնական եկամտի աղբյուր (ինչպես հայտնի է բոլորիս գյուղատնտեսները չեն հանդիսանում պետական գրանցմամբ աշախտողներ),

-Նկատի ունենալ, որ նվազագույն աշխատավարձի տրամադրումը չի լուծելու նույնիսկ 3 հոգանոց  ընտանիքի առաջին անհրաժեշտության ծախսերի մինիմումը, քանզի հաշվարկային նվազագույնը եւ մարդկանց առաջին անհրաժեշտության ծախսերի նվազագույնը չեն համապատասխանում, 

-Նկատի ունենալ, որ երկրի կենտրոնացման հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ աշխատանքի համար իրականացնում են ճոճանակային միգրացիա եւ այս օրերին հասարակական տրանսպորտի դադարեցումը առանց հասանելի այլընտրանքի հանգեցնելու է հարկադրված պարապուրդի այն քաղաքացիներին, որոնք ապրում են աշխատանքի վայրից հեռու։

ՏՈԵՄ-ը ակնկալում է ՀՀ կառավարության եւ Պարետատան շուտափույթ գործնական արձագանքին որպես հանրապետությունում իրավիճակի պատասխանատուներ։

Պատասխանատու մարմինների պատրաստակամության դեպքում ՏՈԵՄ-ը պատրաստ է հանդես գալ նշված խնդիրների շուրջ իր առաջարկություններով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ