News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ:

Էրիկ Էսրաիլյանը նաև ակտիվ հասարակական գործիչ է, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ և Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը:

Նախագահ Սարգսյանը և դոկտոր Էսրաիլյանն անդրադարձել են նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրներին և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորություններին: Նախագահը կարևորել է ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում ջանքերի համատեղումը, փորձի փոխանակումն ու փոխօգնությունը: Այս համատեքստում խոսվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել բարեգործական ծրագրերի հնարավորությունները Հայաստանում և Սփյուռքում:

Էրիկ Էսրաիլյանը տեղեկացրել է, որ այս տարվա մարտից Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի The Promise Armenian Institute-ի նոր նախագծերից մեկով, որի ղեկավարը պրոֆեսոր Ալինա Դորյանն է, կորոնավիրուսի վարակի բռնկման կանխարգելմանն ուղղված համագործակցություն է սկսվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի և ՀՀ առողջապահության նախարարության միջև: Պրոֆեսոր Դորյանի թիմում ներգրավված են փորձագետներ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից և այլ հեղինակավոր հաստատություններից, ովքեր, շնորհիվ The Promise Armenian Institute-ի ջանքերի, աջակցում են Հայաստանին՝ հանրային առողջապահության ռազմավարության մշակման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ