News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բարձր շիթահոսքը (ԲՇՀ) համեմատաբար նեղ, մեծ տարածականությամբ ուժգին քամիների գոտիներն են 5-ից մինչեւ 16 կմ բարձրությամբ: ԲՇՀ լայնությունը հասնում է հարյուրավոր, իսկ երկարությունը՝ հազարավոր կիլոմետրի: Քամու առավելագույն արագությունը դիտվում է շիտահոսքի միջուկում՝ նրա առանցքում, որը սովորաբար անցնում է տրոպոպաուզայով: ԲՇՀ-ները վտանգավոր են ավիացիայի համար՝ կապված դրանցում օդային հոսանքների ուժգին մրրկայնության եւ քամու մինչեւ 400 կմ/ժամ արագության հետ, փոխանցում է Nat- geo-ն: 

Հենց այսպիսի էքստրեմալ գոտում է որոշել օդապարիկից ցատկը կատարել շվեյցարացի պարաշյուտիստ Մարկ Հաուզերը: Նա ռեկորդային թռիչքին նախապատրաստվել է մի քանի ամիս: Այն ներառում էր թեստեր, որոնք նախատեսում էին թթվածնի պարունակության ցածր մակարդակ, ինչպես նաեւ անչափ ցածր ջերմաստիճանների առկայություն (ԲՇՀ-ում միջին ջերմաստիճանը կազմում է Ցելսիուսի -40 աստիճան):

Հաուզերին ռեկորդային ցատկը կատարելուն օգնել են օդապարակի օդաչու Սթիվ Գրիֆինը եւ եւս մեկ փորձառու պարաշյուտիստ Թոմ Նաիֆը: Թիմի մոտ խնդիրներ են առաջացել 7000 մետր բարձրանալուց հետո. ցածր ջերմաստիճանի պատճառով մարել են օդապարիկի գազայրիչները, եւ թթվածնային դիմակներից օդի արտահոսք է սկսվել:

Հաուզերն ասել է, որ չնայած ընկերների անհանգստությանը, ինքը որոշել է ցատկը կատարել, որը մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ: Երբ Հաուզերը լքել է օդապարիկը Գրիֆինին եւ Նաիֆին հաջողվել է գործարկել գազայրիչը եւ անվտանգ վայրէջք կատարել:

Ռեկորդային ցատկը կատարվել է Ավստրալիայի Ֆորբս քաղաքից ոչ հեռու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ