News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որոշվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Գրանդ Կանյոն ազգային արգելոցը (Արիզոնա նահանգ) այցելությունների համար ամբողջությամբ փակել: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Ազգային արգելոցների վարչության կայքում:

Ըստ փաստաթղթի՝ մինչեւ հետագա կարգադրությունները, արգելոցն անհապաղ փակելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները համապատասխան հարցում են ուղարկել ԱՄՆ Ազգային արգելոցների վարչություն: «Գրանդ Կանյոն արգելոցի այցելուների, աշխատակիցների, կամավորների, բնակիչների եւ գործընկերների առողջությունն ու անվտանգությունը Վարչության առաջնահերթությունների ցանկում առաջին տեղում են»,- նշված է հայտարարության մեջ:

Դրանից բացի, ապրիլի 1-ից դադարեցվել է այցելուների ընդունումը Կալիֆոռնիա նահանգի Ջոշուա Թրի ազգային արգելոց: Այնտեղ աշխատանքը շարունակում են միայն անվտանգության ծառայության աշխատակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ