News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Մարտի 31-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Աղիտու գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ միայնակ բնակվող թոշակառու կնոջ տուն էին մտել  պատուհանով։ Հարձակվողր տարեց կնոջը  դանակով սպառնացել էր ու հափշտակել ոսկյա եւ արծաթյա  զարդեր ու բջջային հեռախոս՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի վնաս։

Դեպքի առթիվ նույն օրը Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Տեղի իրավապահները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները՝  ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով։

Միջոցառումներին միացան նաեւ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները։ Դեպքից ընդամենը ժամեր անց համատեղ աշխատանքը արդյունք տվեց։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեց Սիսիանում բնակվող 32-ամյա մի տղամարդ։ Ձեռք բերված տեղեկությունների հիմնավորումից հետո նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Սիսիանի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին. իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեին, որ ձերբակալվածը ավազակությունը կատարել էր տուժողի համագյուղացու դրդմամբ։ Աղիտուի բնակիչ, 34-ամյա տղամարդը եւս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց, ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։

Ավազակությամբ հափշտակված զարդերն ու բջջային հեռախոսը հայտնաբերվել եւ առգրավվել են։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ