News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն չորս տարի է ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։

Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։

Նրանց ոգին ամուր էր, կամքը` անկոտրում, նպատակներն` արդար: Նրանք լցված էին հայրենասիրությամբ ու ոգևորված հայրենիքը պաշտպանելու վեհ գաղափարով։

Խոնարհվում ենք Ձեր շիրիմների առաջ, խոնարհվում ենք Ձեր կատարածի և Ձեր հայրենասիրության առաջ։

Ապրիլի 2-ը միայն Ապրիլյան մարտական գործողությունների տարելիցը չէ, այն նաև կատարվածը վերարժևորելու, վերաիմաստավորելու ամսաթիվ է։

Ապրիլի 2-ը ոչ միայն մեր հերոս զոհերի հիշատակը հարգելու ամսաթիվ է, այլև խաղաղության գնահատման, խաղաղությունը որպես բացարձակ արժեք դիտարկելու ամսաթիվ։

Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել։

Խաղաղությունը անհատական և միասնական ջանք է պահանջում։

Ուստի սկսենք այսօրվանից և մեր ամեն օրն ուղղենք հանուն խաղաղության հաստատման, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների բարեկեցիկ կյանքի, հանուն այսօր Եռաբլուրում ննջող մեր հերոսների հիշատակի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ`արձակելով 600 կրակոց
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ…
Ապրիլյան պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին կմասնակցի ԱԳ նախկին նախարարը
Անդրանիկ Քոչարյանը տարակուսանք հայտնեց այն փաստով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նիստին չի մասնակցել…
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ` արձակելով շուրջ 1500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը…
Քննիչ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի ասածի վրա չի հիմնվում. Անդրանիկ Քոչարյան
Նա այդ տեսակետը հայտնել էր 2017 թվականի մարտի 1-ին եւ 2017 թվականի մարտի 13-ին եւ մեզ հետաքրքրիր էր՝ Կառավարությունն այդ տեսակետների…
Էդվարդ Նալբանդյանը կհրավիրվի ապրիլյան քննիչ հանձնաժողով
Էդվարդ Նալբանդյանին արդեն ուղարկել եմ նամակը…
Նախորդ շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 700 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար...
Ամենաշատ