News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աթոռների եւ բազկաթոռների հայտնագործումը մեծ սխալ է եղել, համոզված են ԱՄՆ-ից գիտնականները, որոնք ուսումնասիրել են աֆրիկյան խաձա ժողովրդի ներկայացուցիչների սովորույթները։ Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են պպզած եւ այդ սովորության շնորհիվ տարբերվում են անթերի առողջությամբ, հայտնում է Planet- today-ը։

Խաձա ժողովրդի ներկայացուցիչները կարող են հպարտանալ իրենց ֆիզիկական ամրությամբ, ֆենոմենալ տոկունությամբ, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների համարյա բացարձակ բացակայությամբ։ Գումարած այն, որ, ի տարբերություն աֆրիկյան այլ ժողովուրդների, խաձաները մինչեւ ծերություն պահպանում են իրենց ֆիզիկական ակտիվությունը, ինչով փակուղի են մտցրել ժամանակակից գիտնականներին։ Ո՞րն է այդ մարդկանց գաղտնիքը։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից գիտնականները, որոնք որոշել են ուսումնասիրել այդ հազվագյուտ ժողովրդի բարքերը, կարծես թե գտել են պատասխանը։

Սկզբում գիտնականները խաձաների ֆիզիկական ակտիվությանը հետեւել են ֆիթնես-թրեքերների մջոցով, սակայն դեւայսներն անսովոր ոչինչ չեն հայտնաբերել՝ աֆրիկացիները շարժվում են օրական ընդամմենը 2-3 ժամ, ինչը ռեկորդի չի ձգում։ Այնուհետեւ հետազոտողները ուշադրություն են դարձրել խաձաների մի հետաքրքիր հատկանիշին՝ նրանք օրվա մեծ մասը անցկացնում են պպզած։

Սա է հենց առողջության ամենագլխավոր գաղտնիքը։ Պպզած նստելը, ինչպես նշում են հետազոտության հեղինակները, լավագույն դիրքն է մարդու օրգանիզմի համար։ Պպզած վիճակում, դուք ճիշտ ծանրաբեռնվածություն եք ստեղծում առողջության պահպանման համար կարեւոր մկանների վրա, որի շնորհիվ մարմինը տոնուսի մեջ է մնում։ Օրգանիզմը պաշտպանվում է ավելորդ քաշից եւ հսկայական թվով հարակից հիվանդություններից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ