News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Չեղարկել 2-րդ փուլը եւ միասնական կառավարմամբ հաղթահարել համաճարակը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Չորս տարի առաջ այս օրը՝ 2016 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Հայաստանն արթնացավ պատերազմի լուրով:

Այդ պատերազմը չհասավ իր բուն նպատակին, թեեւ պայմանավորված էր Հայաստանի այն ժամանակվա ազգադավ ղեկավարության հետ, քանի որ ձախողվեց մեր սպաների ու զինվորների անձնազոհ դիմադրության շնորհիվ: Ցավոք սրտի, դրա համար վճարեցինք մարդկային ու տարածքային կորուստներով:

Ապրիլյան պատերազմը Հայաստանի համար դարձավ անկախության վերականգնումից ու Արցախի ազատագրումից հետո ապրած կյանքի ջրբաժան՝ մնալ կիսագաղութային վիճակում, շարունակել Արցախի կեղծ անկախության վտանգավոր թատրոնը, թե վերագնահատել անցյալը, պատժել ազգադավներին ու ոճրագործներին եւ ազատագրվել ու ավարտին հասցնել Արցախի դե յուրե միացումը:

Մինչ օրս Հայաստանը չի կատարում այս ընտրությունը: Սակայն պարտավոր է կատարել, որպեսզի ապրի եւ լինի ազատ ու արժանապատիվ:

Այդ ընտրության կենսական կարեւորությունը էլ ավելի ակնառու է դառնում ներկայումս ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին, գոյութենական որոշումների կայացման մարտահրավեր նետած նոր կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում:

Մինչդեռ 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած քաղաքական ուժը մնում է ջրբաժանից այն կողմ եւ ամեն կերպ խուսափում է ճակատագրական ընտրության որոշում կայացնելուց: Համառորեն մնում է անցյալի ու ներկայի միջեւ եւ քայլ չի կատարում դեպի ապագան:

Այդպիսի մոտեցումն էր, որ հանգեցրեց մահաբեր համաճարակի պայմաններում ս.թ. մարտի 31-ին Արցախում ընտրություններ կատարելու եւ դրան բանակի մասնակցությունը թույլ տալու որոշմանը:

Այժմ էլ տեսնում ենք, որ մեզ մի նոր փորձություն է սպասում: Եվ այդ փորձությունն արդեն կարող է աղետալի լինել. Արցախում այսպես կոչված նախագահական ընտրությունները չեն ավարտվել առաջին փուլով եւ ս.թ. ապրիլի 14-ին պետք է անցկացվի երկրորդ փուլ:

Առանց չափազանցության ստիպված ենք պնդել, որ այն կարող է ունենալ Ապրիլյան պատերազմին հավասարազոր ծանր հետեւանքներ:

Արձանագրում ենք, որ համաճարակի ծավալման ժամանակ նման քայլը հավասարազոր կլինի գիտակցված դավաճանության:

Համաճարակը բոլոր ողջամիտ մարդկանց համար այլեւս ակնհայտ է դարձրել, որ հատկապես պաշտպանական եւ պարենային անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Արցախը ներառող միասնական տարածքով եւ միասնական կառավարմամբ:

Կյանքի իրավունքի պահանջով ՀՀ իշխանությունը պարզապես պարտավոր է հետ կանգնել իր որդեգրած փակուղային ընթացքից եւ անցնել ջրբաժանը, այդ թվում՝ չեղարկել ս.թ. ապրիլի 14-ին նախատեսված ընտրությունների 2-րդ փուլը, Արցախում եւս հայտարարել արտակարգ դրություն եւ Արցախը ներառող միասնական կառավարմամբ զուգահեռաբար լուծել մեկ պետության կայացման ու համաճարակի դեմ պայքարի խնդիրները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ