News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որի քաղաքական ընտանիքի անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր շնորհավորական հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԺԿ ֆեյսբուքյան և թվիթերյան պաշտոնական էջերում, նշում է․

«Շնորհավորում ենք 30 տարի առաջ հիմնադրված Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ ՀՀԿ-ն անկախ Հայաստանի առաջին քաղաքական կուսակցությունն էր։

Կուսակցությունը մշտապես եղել է մեր հավատարիմ գործընկերը։

Մենք մեր համերաշխությունն ենք նաև հայտնում Հայաստանի ժողովրդին՝ Covid-19-ի դեմ համատեղ պայքարում»:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելի շնորհավորական ուղերձի մեջ մասնավորապես ասված է․

«1991 թվականի անկախության հռչակագրից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ և նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի 3-րդ Հանրապետության կայացման գործում:

Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարության կայացման գործում միջազգային հանրության ուշադրությանն են արժանացել: Դրանում մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նաև հանդես է գալիս Եվրամիության նկատմամբ բաց քաղաքականությամբ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության շնորհիվ Գերմանիայի Բունդեսթագի և Եվրախորհրդարանի բազմաթիվ քաղաքական գործիչներ դարձել են հուսալի և ողջունելի գործընկերներ:

Թույլ տվեք Ձեր կուսակցության հիմնադրման 30-ամյա հոբելյանի առթիվ հայտնել մեր խորին հարգանքը: Վստահ եմ, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը հետագայում ևս կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցության հուսալի գործընկերը՝ կուսակցական ժողովրդավարության խթանման գործում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ հղել էին «Միասնական Ռուսաստան» («ЕДИНАЯ РОССИЯ») համառուսաստանյան կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ