News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Իսրայելի առողջապահության նախարար, հրեական ուլտրաօրթոդոքսալ համայնքի առաջատար անդամ Յակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով, ինչը ստիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին երկարաձգել իր կարանտինի ժամկետը, հայտնում է AFP-ը։

Նեթանյահուն ինքնամեկուսացվել էր այն բանից հետո, երբ նրա աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Նրա կարանտինը նախօրեին երեկոյան էր ավարտվել։

Վարչապետի խոսքերով՝ նոր յոթօրյա ինքնամեկուսացումը պայմանավորված է 71-ամյա Լիցմանի հետ նրա շփմամբ։

Վերջինիս կնոջ մոտ նույնպես կորոնավիրուսի թեսթի դրական արդյունք է եղել։ «Լիցմանը եւ նրա կինը իրենց լավ են զգում, բուժում են ստանում եւ կարանտինի մեջ կմնան»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Իսրայելական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են, որ «Մոսադի» ղեկավար Յոսի Կոհենը նույնպես կարող է ստիպված լինել ինքնամեկուսանալ Լիցմանի հետ շփումից հետո, սակայն այս տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում դավադրության հիմար տեսությունների պատճառով շարունակվում են գրոհները բջջային աշտարակների վրա
MobileUK-ը հաղորդել է, որ ամբողջ երկրում գրանցվել է ցանցային աշտարակների հրկիզման 87 դեպք․․․
Արեւի լույսը ոչնչացնում է SARS-CoV-2 վիրուսը․ հետազոտություն
ԱՄՆ կենսաբանական պաշտպանության վերլուծության եւ հակազդման ազգային կենտրոնի գիտնականները SARS-CoV-2-ի ուսումնասիրության արդյունքում եկել են նոր եզրակացությունների․․․
Նոր կորոնավիրուսի հայտնվելը «միայն սառցաբեկորի գագաթն է»․ չինացի գիտնական
Եթե մենք ուզում ենք կանխել մարդկանց տառապանքները վարակիչ հիվանդության հաջորդ բռնկումից, մենք պետք է նախապես իմանանք վայրի կենդանիներից փոխանցվող այս անհայտ վիրուսների մասին...
Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆինանսական խոցելիությունը՝ առաջացնելով նոր ճգնաժամերի սպառնալիք․ ԵԿԲ
Եվրոգոտու տնտեսությունը, ինչպես սպասվում է, այս տարի կկրճատվի մոտ 10%-ով, եւ կառավարությունները մի շարք միջոցառումներ են ընդունել, որպեսզի սահմանափակեն վնասը․․․
Շառլ Միշել. այժմ կորոնավիրուսի նկատմամբ ԱՀԿ-ի գործողություններն ուսումնասիրելու ժամանակը չէ
Այս ամենը կուտակվում է, և մի օր իշխանությունը կտեսնի, որ այլևս ոչ մի հենարան չունի․ Հարություն Մեսրոբյան. Ankakh.com
Մենք գտնվում ենք, այսպես կոչված, «կատարյալ փոթորկի» մեջ․․․
Ամենաշատ