News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս խնդիրը հասարակությանը շատ է հուզում, իսկապես մեծ կարևորություն ու հնչեղություն ունի: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքների քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանը:

«Այո, 6 ամիսը բավարար չեղավ, որպեսզի հանձնաժողովը կարողանա ամբողջական ուսումնասիրություն իրականացնել, և ԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Քննիչ հանձնաժողովը մեծ թափով իր աշխատանքը ծավալում է և անընդհատ նոր հանդիպումներ է ունենում և ճշմարտության խճանկարը հատիկ-հատիկ կարողանում է հավաքել:

Ցավոք սրտի այս հարցին առնչություն ունեցող չափազանց կարևոր անձինք, վկաներ եղան, որոնք առայժմ հրաժարվել են գալ հանձնաժողով և իրենց գիտելիքով կիսվեն: Բայց ես վստահ եմ, որ հանձնաժողովը շարունակում է այդ ուղղությամբ ջանքերը և ես համոզված եմ, որ հանձնաժողովն ամբողջական ճշմարտությունը կբացահայտի և կներկայացնի հանրությանը: Ես մի փոքր տեղյակ եմ եւ հավատացեք, բաներ կան, որ պետք է բարձրաձայնվեն», -ասաց Արարատ Միրզոյանը:

Տպել
Ամենաշատ