News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պատերազմից չորս տարի անց մենք կրկին թողեցինք Արցախը որպես վիճելի տարածք, կրկին գնացինք կովկասյան թաթարների առաջնորդի հետ անիմաստ բանակցությունների, և դեռ ավելին՝ հրապարակավ հնչեց հայտարարություն, որ «ցանկություն կա ''մուղամ'' լսել Ստեփանակերտում, կովկասյան թաթարների առաջնորդի տիկնոջ ընկերակցությամբ»: Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցութունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է

«Չորս տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի գիշերը, կովկասյան թաթարների ներկայիս առաջնորդ Ալիևը իր դաշնակիցների համաձայնությամբ գրոհ սկսեց Արցախի ուղղությամբ՝ օգտագործելով տանկեր, ավիացիա և հրթիռային համակարգեր: Գործի դրված այդ միջոցներով նրան հաջողվեց առաջ գնալ մի քանի հարյուր մետր: Սակայն, այդ հարձակումը բախվեց մեր 18-ամյա զինվորների, ինչպես նաև փառապանծ սպաների դիմադրությանը: Այս ազնիվ և նվիրյալ դիմադրությունը հաղթեց, քանզի այն զերծ էր կեղծ դիվանագիտությունից և անհեռանկար հաշվարկներից: Ինչպես 1994 թվականին, այնպես էլ 2016-ին հաղթեց հայի նվիրյալ և հերոսական տեսակը: Ցավոք, հետագայում այդ հաղթանակն իր արտացոլումը չունեցավ քաղաքական հանրագումարում: Մենք կրկին թողեցինք Արցախը որպես վիճելի տարածք, կրկին գնացինք կովկասյան թաթարների առաջնորդի հետ անիմաստ բանակցությունների, և դեռ ավելին՝ հրապարակավ հնչեց հայտարարություն, որ «ցանկություն կա ''մուղամ'' լսել Ստեփանակերտում, կովկասյան թաթարների առաջնորդի տիկնոջ ընկերակցությամբ»: Մեր 18-ամյա զինվորներ և փառապանծ սպաներ, Ձեր անգին կյանքերը զոհաբերված հանուն մեր կյանքի և հայրենիքի անշուշտ հենց այնպես չէին: 21-րդ դարում Դուք ապացուցեցիք, որ կովկասյան թաթարները՝ չնայած պայմանավորվածության, չնայած նավթադոլարներով գնված զենքերի, ի զորու չեն հաղթել մեզ: Սիրելի՛ զինվորներ, որքան էլ որ ցավալի է, այսօրվա քաղաքական իշխանությունը Ձեր ռազմական հաղթանակը վերածել է քաղաքական առևտրի, մենք երբեք չենք դրժի մեր պարտքը Ձեր նկատմամբ»:

Տպել
Ամենաշատ