News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ լոռեցիներ,

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության եւս 2 դեպք:

Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:

Սա եւս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս:

Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին եւ մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը եւ յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որեւէ անդամի երբեւէ չի հասնի:Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ: Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում: Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար:

Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:

Կրկին անգամ խնդրում եւ հորդորում եմ՝ հետեւել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մի վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը եւ կյանքը»։

Նշենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան էջում այդ մասին գրառում էր արել, որում, մասնավորապես, ասվում էր.

«Վանաձորի մարդաշատ փողոցներով անհանգստացած բոլոր գործատուներին եւ ոչ միայն (ՊԵՏԱԿԱՆ,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ,ՄԱՍՆԱՎՈՐ) խնդրում եմ ՝ մտածենք,թե ինչպես անել,որպեսզի թոշակ կամ աշխատավարձ ստանալու համար քաղաքացիները ստիպված չլինեն իջնել քաղաք ու բանկոմատներից ստանալ իրենց հասանելիք՝ այս պահին կենսական անհրաժեշտ գումարները:Ոստիկանության բաժիններից մեկի պետի հետ զրույցից պարզվում է,որ այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ