News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
482.24
EUR
525.21
RUB
6.71
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Թալինի ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի չեկած անձինք աշխատավարձեր են ստացել։ Ապօրինությունների հետևանքով դուրս է գրվել մի քանի հարյուր հազար դրամ։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կեմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում ոստիկանները հայտնաբերել են առեւանգված պիկապ, որտեղ եղել է 12 դի
Հայտնի է, որ պիկապն առեւանգվել էր անցած տարի Մեխիկոյում․․․
Մոսկվայում տեղի է ունեցել հրաձգություն․ կան բերման ենթարկվածներ
Ներկայում բերման է ենթարկվել երեք մարդ․․․
Մոսկովյան բանկում պատանդներ պահողն ընդունել է իր մեղքը եւ չի կարողացել բացատրել իր արարքի պատճառը
Կալանավորվածը պատմել է, որ երկու անգամ դատապարտվել է՝ գողության եւ ավտոմեքենայի առեւանգման համար․․․
Դանակահարել են 25-ամյա երիտասարդի. դանակահարողը ինքնախոստովանական բացատրություն է տվել
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին…
Մանրամասներ են հայտնվել մոսկովյան բանկում պատանդներ վերցնելու մասին
Մոսկվայում «Ալֆա-բանկի» մասնաճյուղը գրաված տղամարդու հագին Delivery Club-ի կոստյում է, նա թիկունքին ֆիրմային ուսապայուսակ ունի…
Մոսկվայում անհայտ անձը բանկում մի քանի մարդու պատանդ է վերցրել
Նրա ձեռքին դեղին փաթեթ է, նրա խոսքով՝ պայթուցիկ սարքով…