News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տուրիզմի աջակցության հարցով իշխանությունների միջոցները կարող են հավելյալ բեռ դառնալ գործակալությունների համար, որոնք զբաղվում են արտագնա եւ ներգնա տուրիզմով:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի տուրօպերատորների եւ տուրիստական գործակալությունների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դավոյանը: Նրա խոսքով՝ նման գործակալությունները չեն կարող իմանալ, թե երբ կվերսկսեն իրենց գործունեությունը:

«Այդ միջոցներից, հնարավոր է, որ մասնակիորեն կարողանան օգտվել տուրիստական գործակալությունները, որոնք աշխատում են ներքին շուկայի ուղղությամբ, եւ նրանց սպառողները Հայաստանում են»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ իրավիճակն այնքան լուրջ է, որ մինչ կարանտին հայտարարելը որոշ տուրիստական ընկերությունների աշխատակիցների դադարել են աշխատավարձ վճարել՝ տուն ուղարկելով:

«Մի բան հասկանալի է՝ որքան շատ ընկերություն, այնքան շատ կորուստ»,- եզրափակեց նա:     

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հայտնել է, որ կառավարությունը ոլորտին տարբեր մեխանիզմներ է առաջարկել: Վարկավորման եւ 50%-ի չափով պետական աջակցություն ստանալու հնարավորություն կա:

Բացի այդ, ընկերությունները, որոնք գործել են ավելի քան 1 տարի, եւ որոնց շրջանառությունը 2019 թվականին կազմել է 24-500 միլիոն դրամ, կարող են դիմել վարկ ստանալու համար 36 ամիս ժամկետով, առաջին 2 տարին` առանց տոկոսների: Երրորդ տարուց կգործի 12% տոկոսադրույք, հնարավորություն կտրվի վարկը չմարել առաջին  6 ամիսը: Երրորդ տարուց հաշվարկված տոկոսադրույքները վաղաժամ մարման ժամանակ ստիպված չեն լինի վճարել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ