News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 02
USD
483.02
EUR
536.78
RUB
6.92
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հանցագործության կանխարգելման համար առանձնակի կարևորություն ունեն բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ապրիլի 1-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Դիլիջանի Շահումյան փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է ատրճանակ և պահեստատուփ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 11 փամփուշտով:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան: Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Քաղաքացիները հայտնել են, որ զենքերը պատկանել են իրենց հանգուցյալ ծնողներին: Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Տպել
Ամենաշատ