News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաքրքիր բացահայտումներ արեցին... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Բոլորս էլ գիտենք` Արցախում տեղի ունեցող համապետական ամեն ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն և նրան երկրպագողները հանդես են գալիս այդ ընտրությունները քննադատող և դրանց արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններով...  Զարմանալիորեն այս անգամ բավական ակտիվ հակահայկական զառանցանքներով հանդես եկան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի "ընկերների" կողմից ղեկավարվող Ուկրաինան, Կանադան և Վրաստանը, որոնց ԱԳՆ-ները բավականին կոշտ հայտարարություններ արեցին... Վերը նշված երկրների ԱԳՆ-ներն իրենց հայտարարություններում ոչ միայն չեն ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները, այլև բարբաջում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին... Իսկ ո՞ւր մնացին Կանադայի վարչապետի և Փաշինյանի պաչիկները, հայկական դրոշի գույներով գուլպաները, որոնք Ջասթին Թրյուդոյին նվիրեց նույն Փաշինյանը... Ո՞ւր կորան Փաշինյանի և Գախարիայի եղբայրությունը և Նիկոլի ու Զելենսկու համակրանքը միմյանց նկատմամբ...», գրել է Գ.Համբարյանը:

Նրա խոսքով՝ Թբիլիսիի, Օտտավայի և Կիևի հակահայկական հռետորաբանությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի աշխատում...

«Այս եռյակից, մեր ԱԳՆ-ի աշխատանքի դեպքում, գոնե Կանադան և Վրաստանը պետք է որ որևէ հայտարարությամբ հանդես չգային... Բայց ոչ, մինչ պարոն Փաշինյանի կառավարությունը զբաղված է ներքին խնդիրներով և հերթական շոուները կյանքի կոչելով` Ադրբեջանը շարունակում է հմտորեն օգտագործել նավթախավիարային դիվանագիտությունը և "ճշգրիտ" հարվածներով Երևանին հասկացնել, որ Թրյուդոն, Գախարիան և Զելենսկին ավելի շատ Բաքվի, քան Փաշինյանի ընկերներն են...», գրել է քաղաքագետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ