News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը միանգամից շատ տարածքներ գրավելու հույս ուներ, ինչից հետո, ըստ իրենց տրամաբանության, ես պետք է վերցնեի հեռախոսն ու համանախագահներին խնդրեի փրկել մեզ ադրբեջանցիներից:  Այս մասին՝ «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում պատմել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եվ բնական է, որ այդ պարագայում մենք արդեն բանակցային գործընթացում ամբողջովին տանուլ տված կլինեինք, բայց, ինչպես տեսանք, մեր Զինված ուժերը կարողացան կատարել իրենց հիմնական խնդիրը»,- ասել է նախկին նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշել է, որ այդ օրերին ինքը գտնվում էր ԱՄՆ-ում եւ մասնակցում էր  Ատոմային անվտանգության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերրիի հետ,  քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Գագաթնաժողովի ավարտից հետո զանգահարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ նրան տեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին, - պատմել է Սերժ Սարգսյանը։ Բակո Սահակյանը նշել է, որ  մշտապես իրենց տեղեկացրել են բանակցությունների ընթացքի մասին, իսկ ապրիլյան պատերազմը սկսվել է այդ խոսակցությունից ժամեր անց։

«Ցավոք սրտի, շատ լրատվամիջոցներ, անհատներ, որոնք սնվում էին տարբեր գրանտներով, սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականության մեջ այդպիսի բան չկար»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Անդրադառնալով 800 հա տարածքին` Սերժ Սարգսյանը հիշել է, որ տարածքների կորստի մասին առաջինն ինքն է  խոսել Վիեննայից վերադարձի ճանապարհին:

«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ դրա համար չեմ ափսոսում: Այո, ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ես ինչո՞ւ եմ այդպես ասել: Եթե հիշում եք, մարտական գործողությունների օրերին, այսպես ասած, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում էին այն մասին, որ Թալիշը գրավել են ադրբեջանցիները: Նրանք արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Նույնիսկ ոմանք ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ էին անում, և դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել են չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականության մեջ մենք կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ