News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2016-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմի ընթացքում հայկական բանակը ունեցել է 75 զոհված։  «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում ասել են   ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

«Թող տպավորություն չստեղծվի, որ մեր 75 զոհերի կսկիծը նույնիսկ մինչև հիմա անցել է ինձ մոտ, ո՛չ, 75 երիտասարդ, յուրաքանչյուրն ամեն մի տան ճրագ… Բայց, ցավոք սրտի, հող պահելը, ռազմական գործողությունները երբեք չեն լինում առանց կորուստների»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Նախկին նախագահի խոսքով՝ սպաները, պայմանագրայինները զոհվածների թվում մեծամասնություն են կազմել, ինչը վկայում է, որ մեր սպաները մեր քաջարի զինվորների հետ հավասար կռվել են և փառքով են պսակել իրենց անունները։

«Գիտեք՝ բոլոր այդ հեքիաթները, թե սպաները լավ չեն կառավարել, ուղղակի տմարդի զրույցներ են, որ վարել են և հիմա էլ փորձում են վարել։ Զավեշտն այն է, որ մինչև հիմա որոշ լրատվամիջոցներ ու գործիչներ խոսում են մեր կողմից հարյուրավոր զոհերի մասին, չեմ հասկանում այդ մազոխիստական հակումները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Լևոն Մնացականյանի խոսքով՝ այդ 75 զոհից 9-ը երկարապահ կամավորական միության մեր ազատամարտիկներից են, 4-ը՝ մեր ուժեղացված զորամասերից, 60-ը եղել են Պաշտպանության բանակից, ժամկետային զինծառայողներ՝ 35 հոգի, սպաներ, ենթասպաներ՝ 17 հոգի և պայմանագրային զինծառայողներ՝ 8 հոգի։ Ապրիլի 2-5-ը ունեցել ենք ընդհանուր առմամբ 75 զոհ»,- ասել է Լեւոն Մնացականյանը։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայկական կողմի համար մեկ զոհն էլ շատ է։ «Բայց մենք այսօր պետք է հպարտանանք հերոսների սխրանքներով, որոնց հերոսության շնորհիվ կարողացել ենք մեր ազգի արժանապատվությունը բարձր պահել և կարողացել ենք ապացուցել, որ մեր մատաղ սերունդը մեր սերնդակիցների հերոսություններով, իսկ բանակի շրջանակներում հրամանատարական կազմի կողմից պատրաստության շնորհիվ, դաստիարակության, ոգու շնորհիվ կարողացել են իրենց առջև դրված խնդիրները կատարել»։

«Ադրբեջանցիները շատ լավ գիտակցում էին, որ աչքս չէր թարթելու՝ կատարելու այն, ինչ պարտավոր էի կատարել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեր հեռահար միջոցները չօգտագործվեցին։  Պատասխանը շատ պարզ է․ այդ միջոցներն արդեն պատրաստ էին օգտագործման և արդեն դուրս էին եկել կրակային բնագիծ, բայց օգտագործել այդ զինատեսակները՝ նշանակում էր սկսել լայնածավալ ռազմական գործողություններ։ Բայց մենք տեսնում էինք իսկապես, որ ադրբեջանցիները լայնածավալ պատերազմ չեն սկսել, չեն սկսել հենց այն պատճառով, որ  քաջ գիտակցում էին, թե ինչ էր լինելու պատասխանը։ Եթե նրանց զինատեսակների հեռահարությունը թույլ էր տալիս հրթիռակոծել մեր զորքերի մշտական տեղակայման վայրերը, նույնիսկ որոշ չափով նաև Ստեփանակերտի մատույցները, ապա մեր սպառազինությունները թույլ էին տալիս հասնել ընդհուպ մինչև Բաքու։ Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար։ Իսկ ինչո՞ւ ադրբեջանցիները չէին ուզում լայնածավալ պատերազմ, որովհետև իրենք շատ լավ գիտակցում էին, որ իրոք աչքս չէի թարթելու՝ կատարելու այն, ինչ ես պարտավոր էի կատարել»,- ասել է Սերժ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ