News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը այսօրվանից հանրապետությունում կորոնավիրուսի պատճառով կարանտինի ռեժիմը խստացրել է, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Ապրիլի 3-ից կարանտինային ռեժիմը խստացնում ենք: Որոշում է ընդունվել 20:00-ից մինչեւ 08:00 ՉՀ-ի բոլոր բնակավայրերում արգելել տրանսպորտի եւ հետիոտնի երթեւեկությունը»,- նշել է Քադիրովն իր «Տելեգրամում»: Նա նշել է, որ բացառություն է արվելու մի քանի կազմակերպությունների եւ ծառայությունների համար, որոնք օրվա գիշերային ժամերին անցնելու իրավունք ունեն: «Սա հարկադիր միջոցառում է, որը մտցվում է որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ծրագրի մաս»,- շեշտել է Չեչնիայի ղեկավարը:

Դրանից բացի, ապրիլի 5-ից փակվում է հանրապետություն մուտքը տրանսպորտի բոլոր տեսակների համար եւ սահմանափակվում է հանրապետություն քաղաքացիների ժամանումը, հիշեցրել է Քադիրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ