News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում փակել են ներքին սահմանները եւ մարդկանց զգուշացրել Զատկի առաջիկա տոնի հետ կապված տներից դուրս չգալ, քանի որ իշխանությունները փորձում են պահպանել կորոնավիրուսի նոր դեպքերի թվի  նվազումը, փոխանցում է Reuters-ը:

Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել է, որ Ավստրալիան անչափ վարակիչ հիվանդության դեմ իր պայքարում անցում է կատարում «ճնշման» փուլ, բայց շեշտել է, որ մարդիկ պետք է շարունակեն պահպանել սահմանափակումները: «Մենք պետք է շարունակենք դա անել»,- ասել է Մորիսոնը՝ կոչ անելով զանգվածաբար չգնալ լողափեր, չնայած լավ եղանակին:

Երկրի գլխավոր բժիշկ Բրենդան Մերֆին ասել է, որ նոր ինֆեկցիաների թիվը 5 տոկոսով նվազել է նախորդ 2 շաբաթների համեմատությամբ: Ներկայումս Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 5200 դեպք եւ 28 մահ:

Մերֆին եւ նահանգապետներն, այդուհանդերձ, նախազգուշացրել են, որ չնայած երկրում ինֆեկցիայի մեծ մասի պատճառը, ինչպես նախկինում բերովի դեպքերն են, աճում է «տեղային փոխանցման» դեպքերի թիվը, որոնց դեպքում աղբյուրը չի կարող որոշվել:

«Եթե մենք չենք կարողանում աղբյուրը որոշել, դա նշանակում է, որ մենք չենք կարող լուծել տարածման հարցը. սա այն է, ինչը մեզ մտահոգում է»,- ասել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գրեդիս Բերեջիկլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ