News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի եւ ամբողջ աշխարհում ավիահաղորդակցության սահմանափակման պատճառով տուժում է ծաղկի ինդուստրիան: Կոստա Ռիկայում ֆերմերները, որոնք Կանադայի եւ ԱՄՆ-ի համար ծաղկեփնջերի հիմնական մատակարարն են, ստիպված են իրենց արտադրանքը ոչնչացնել, փոխանցում է Reuters-ը: 

Կորոնավիրուսի համավարակի եւ ավիահաղորդակցության փաստացի ամբողջական դադարեցման պատճառով կոստառիկացի ֆերմերները զրկվել են իրենց արտադրանքի իրացման ուղիներից: Հիմա նրանք ստիպված են ոչնչացնել ծաղիկները, որ դրանք հողից սննդարար նյութերն անմիաստ չքաշեն: Դրանք կտրում են եւ ուղարկում մանրացնելու:

«Մենք դեն ենք նետում ոչ միայն արտադրանքը, այլեւ ամբողջ աշխատանքը, բոլոր ջանքերը, որոնք ներդրել ենք այս բույսերի աճեցման մեջ: Մենք այնքան երկար ենք դրանք խնամել, իսկ հիմա ոչնչացնում ենք, դա անչափ դժվար է»,- ասել է ծաղկի ֆերմայի աշխատակից Քրիսթիան Կիրոսը:

Կոստա Ռիկան ԱՄՆ եւ Կանադա ծաղիկների գլխավոր մատակարարներից մեկն է: Ֆերմերների խոսքով՝ միայն վերջին 2 ամսում ճյուղի վնասները կազմել են 10 մլն դոլար: Իսկ եթե հաշվի առնենք, ոչ միայն կտրելու համար նախատեսված ծաղիկները, այլեւ մնացյալ բոլոր բույսերը, ապա ստացվում է 25 մլն դոլար:

«ԱՄՆ-ում ծաղիկների արտահանման համար մարտն ու ապրիլը երկու ամենագլխավոր ամիսներն են: Չէ՞ որ այնտեղ մայիսին նշում են Մոր օրը, եւ վաճառքն առավելագույնի է հասնում: Մեզ համար դա ամենաթեժ շրջանն է»,- ասել է ծաղկի ֆերմայի տեր Ուիլյամ Կիրոսը:

Ճգնաժամն անդրադարձել է նաեւ ֆերմայի շարքային աշխատակիցների վրա. կրկնակի կրճատվել է նրանց աշխատաժամերի թիվը, իսկ աշխատավարձը՝ 4 անգամ: Նրանց խոսքով՝ հիմա փողը բավականացնում է միայն սնունդ գնելուն: Եվ հայտնի չէ, թե այս վիճակը որքան երկար կտեւի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ