News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Google-ը նոր վեբկայք է գործարկել, որն օգտագործում է տեղադրության անանուն տվյալներ, որոնք ստացվել են Google-ի արտադրանքների եւ ծառայությունների օգտատերերից, որ ցույց տան տարբեր վայրերում սոցիալական հեռավորության մակարդակը, հայտնում է CNBC-ն: 

COVID-19 Community Mobility Reports վեբկայքում ներկայկացվելու են բնակչության տվյալները ըստ 6 կարգերի՝ մանրածախ առեւտուր եւ հանգիստ, նպարեղենի խանութներ եւ դեղատներ, այգիներ, տարանցման կայարաններ, աշխատավայրեր եւ բնակելի շենքեր: Տվյալները փոփոխություններին հետեւելու են մի քանի շաբաթ, ինչպես նաեւ վերջին 48-72 ժամում եւ նախապես ընդգրկելու են 131 երկիր, ինչպես նաեւ որոշակի պետություններում առանձին շրջաններ:

Տվյալներն ընդհանրացված են հավաքվելու, այլ ոչ թե անհատական մակարդակում, եւ ցույց չեն տալու մարդկանց բացարձակ քանակությունը, որոնք հայտնվում են այգիներում կամ մթերային խանութներում: Գաղափարն այն է, որ նշեն տոկոսները, որոնք ընդգծում են հաճախելիության պոտենցիալ ալիքները:

Այս տվյալները կարող են օգտակար լինել հանրային առողջապահության դեպարտամենտների համար՝ նախազգուշացնելու COVID-19-ի հասանելիության հաջորդ պոտենցիալ կետի մասին: Սա հատկապես ստույգ է տվյալների այլ տեսակների համադրությամբ, որոնք արդեն կանոնավոր հավաքվում են տեղական, նահանգային, մարզային եւ դաշնային մակարդակներով:

Այսպիսի տեղեկատվությունը կարող է առանձնապես կարեւոր լինել, քանի որ տարբեր երկրներում մարդիկ սկսում են վերադառնալ դպրոցներ եւ աշխատավայրեր: Այս դեպքում պաշտոնատար անձինք կարող են տվյալներն օգտագործել իմանալու համար, թե որտեղ են առավել գերբեռնված շրջանները եւ համապատասխան միջոցներ ընդունել:

Այնուամենայնիվ, այս ջանքերը կարող են բարձրացնել նաեւ գաղտնիության խնդիրներ այն կապակցությամբ, թե Google-ն ինչպես է հավաքում օգտատերերի տեղադրության մասին տեղեկությունները:

Նոր կայքում նշվում է, որ այն օգտագործում է Google-ի Քարտեզում «Տեղադրության պատմություն» պարամետրից եւ այլ ծառայություններից ստացված ընդհանրացված եւ անանուն տեղեկատվություն: Սակայն Google-ի տեղադրությանը հետեւելու կարգավորումները երկար տարիների խառնաշփոթի աղբյուր էին: 2019 թվականի ապրիլին CNBC-ից Թոդ Հեյզելթոնը հայտնաբերել է, որ Google-ը երկար տարիներ առանց իր գիտության հետեւել է իր տեղադրությանը, եւ բացատրել է՝ ինչպես անջատել այն: 2019 թվականի հոկտեմբերին ավստրալացի պաշտոնյաները Google-ին մեղադրել էին սպառողներին կարգավորումների հարցում մոլորության մեջ գցելու համար, որոնք անհրաժեշտ էին տեղադրությանը հետեւելն անջատելու համար:

Վերջին ջանքերը ձեռնարկվել էին՝ այն հանգամանքով պայմանավորված, որ Google-ն ու նրա մայր ընկերություն Alphabet-ը COVID-19 համավարակի պայմաններում ավելի ու ավելի հաճախ են համագործակցում կառավարական պաշտոնյաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ