News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Տիրգան Խաչատրյանն այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հակիրճ ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող 4 տնտեսական միջոցառումները, որոնք ուղղված են բիզնեսի աջակցմանը:

Նրա խոսքով, առաջին գործիքի իմաստը եւ նպատակն այն է, որ արագ եղանակով ֆինանսական միջոցներ հասանելի դարձնեն այն կազմակերպությունների համար, որոնք առեւտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկեր:

«Այս գործիքի առանձնահատկությունն այն է, որ բանկերն են որոշում, թե որ կազմակերպություններն են այն հուսալի վարկառուները, որ կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման ծրագրերից:

Երկրորդ միջոցառումը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աջակցությանը: Սա նոր ուղղություն չէ կառավարության համար, նախորդ տարի էլ շատ մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերվել: Մենք այս տարի որոշակի առանձնահատկություններ ենք ընդգծել, որոշակի փոփոխություններ ենք կատարել այդ փաթեթում՝ նպատակ ունենալով հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք մեր ֆերմերական գործընկերները կօգտագործեն իրենց գյուղատնտեսական գործունեությունը սպասարկելու համար»,-ասաց նախարարը:

Երրորդ գործիքը, ըստ Տիգրան Խաչատրյանի ուղղված է փոքր ու միջին բիզնեսին. «Հատկապես փոքր բիզնեսի համար արագացված ընթացակարգով, առանց բանկային եւ ֆինանսական մյուս կազմակերպություններ միջնորդության վարկավորումն է, եթե իրենք 2019-ին դրսեւորել են իրենց որպես օրինապաշտ հարկ վճարող եւ վարկառու:

Եվ 4-րդը այն գործիքն էր այն կազմակերպություններին, որոնք չնայած դժվար ժամանակներին 2020-ի մարտի վերջի դրությամբ չեն կրճատել աշխատակիցների թիվը եւ աշխատավարձի ֆոնդը: մենք հայտարարեցինք, որ այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի մեկ միջին ամսվա աշխատավարձը վճարում է կառավարությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ