News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, թե մենք որեւէ դեպքում պետք է թույլ տանք մեզ խուճապի մատնվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով թանկացումներին:

«Հնդկաձավարի դեպքում արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որեւէ առիթ, պատճառ չկա: Բացի այդ, Ռուսաստանում հնդկաձավարի գինը սկսել էր բարձրանալ դեռ նախքան կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առաջացած ճգնաժամը: Պատճառները կապված են շուկայի հետ: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում հնդկաձավարի գինը բարձրացել է 2 անգամ: Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերվել, եթե մենք տեսնում ենք՝ ոսպի եւ հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները, այդպիսով առհասարակ նաեւ շուկան է կարգավորվում»,-ասաց նա՝ հավելելով, որ հնդկաձավարի եւ ոսպի գների բարձրացումը կապված է լոգիստիկ շղթայի խաթարման հետ

Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով տնտեսության վրա կորոնավիրուսի հետեւանքներին, ասաց, որ առայժմ վաղ է տարվա կտրվածքով հաշվարկներ հրապարակելը, քանի որ այդ ամենը կախված է նրանից, թե մարդիկ որքանով պատասխանատու կվերաբերվեն իրենց այն պարտականություններին, որոնք այսօրվա իրավիճակով թելադրված են: «Սպասեք, թող այս դժվար ժամանակահատվածը անցնի, կվերադառնանք արդեն թվերով, կանխատեսումներով, հնարավորությունների վերաբերյալ մեր գնահատականներով»,-ասաց նա:

Ըստ նախարարի` Իրանից եւ Ռուսաստանից բեռների հոսքերն այդ պատճառով որոշ դժվարությունների են բախվում, ինչը, սակայն, չի խանգարում հայ ներկրոհներին անխափան մատակարարում ապահովել:

 

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ եթե ներքին շուկայում խնդիրներ առաջանան, ապա դրան կարձագանքի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ