News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանը կսկսի 6000 տոննա կշռող էսկադրային ականակրի կառուցումը: Այս մասին հայտարարել է Իրանի կոնտրծովակալ Ամիր Ռաստեգարին, հաղորդում է Mehr-ը:

«Իրանի ծովային արդյունաբերության կազմակերպությունը ծանր ականակիրների կառուցման ծրագիր է իրականացնում: Մենք աշխատում ենք երկարաժամկետ հեռանկարով 6000 տոննա կշռող էսկադրային ականակրի կառուցման ուղղությամբ: Այն ՊՆ-ին կապահովի միջազգային ջրերում եւ օվկիանոսներում երկարաժամկետ ներկայություն»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրանը ծովային տեխնիկայի արտադրության հարցում Պարսից ծոցի պետությունների շրջանում առաջին տեղում է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ