News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կոչ եմ անում, որպեսզի Սերժի վարչապետացուն, որն այս պահին մեզ մոտ աշխատում է, արագ, հարկադրաբար բռնագանձի բոլոր պարգեւավճարները, որ այս 1 տարվա ընթացքում տվել է իր նախարարուհիներին, նախարարներին, պատգամավորիկներին՝ բարակ մատերով եւ տա մեր ժողովրդին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանքային  քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով իրենք պատրաստվում են ֆլեշմոբ իրականացնել, որպեսզի այդ պարգեւավճարները վերադարձվի ժողովրդին. «70 միլին դոլարը բնականաբար պետք է վերադարձվի։ Ֆլեշմոբը լինելու է ոչ միայն օնլայն տիրույոթում, այլ նաեւ մենք պատրաստվում ենք քաղաքում իրականացնել այն, որովհետեւ իրականում թալանել են իրենց սիրելի քաղաքացիներից։ Իրականում մենք ենք սիրում քաղաքացիներին, որովհետեւ, երն քաղաքացին խնդիր ունի, ապա այդ խնդիրը բարձրաձայնողը եւ լուծում տրամադրողը մենք ենք։ Իրենք միայն ճարտասան սելֆիների միջոցով կարողանում են ասել, որ մենք սիրում ենք ձեզ։ Մենք շատ լուրջ հաշվարկներ արեցինք, եթե այդ 70 միլիոնը բաժանեն ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքին գրեթե 200 եվրո է լինում»։

Աղեկյանի խոսքով՝ այսօր մարդիկ ոչ միայն չեն կորաղանում դիմակներ, ձեռնոցներ եւ ախտահանիչ միջոցներ գնել, այլեւ սնունդ գնելու խնդիր ունեն. «Մարդիկ խնդիր ունեն իրենց երեխաներին կերակուր առնելու։ Եթե իրենք կարող են Նիկոլի ճիվաղ դեմքը նայել, դրանով սնվել, մի զգալի զանգվածը զոմբի կոչվող կամ ֆեյք օգտատերերի, ապա նրանց հենց առաջին հերթին նրանց երեխաները ուտելու ցանկություն ուենն բնականաբար։ Ավելին երեկ երեկոյան, երբ նախարարուհին խոում էր, թե ինչ օգնություն պետք է տրամադրվի սոցիալական, որ խավերին, բայց այդպես էլ բան չհասկացա, չկարողացա լսել նրա խոսքը, որովհետեւ նստել էր եւ տնքում էր։ Իմաստ չկար այդ նախադասություններիմեջ, նախարարուհի աշխատող անձը նստել կամ մազերն էր ուղղում կամ տնքում էր»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ