News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում  Նոր Կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց իրավունքների վերաբերյալ: Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին եւ երկրներ վերադարձին:

Տեսազանգի ընթացքում կողմերն իրականացրել են փորձի փոխանակում գործող իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքի ուղղությունների, իրավասու պետական մարմինների հետ համագործակցության, հասարակության, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների համար իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հրապարակել է ուղեցույց «Նոր կորոնավիրուսի եւ արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ», որը տպագրվել է բրայլյան գրով, թարգմանվել է անգլերեն եւ ռուսերեն, ինչպես նաեւ մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորորեն, հնդկերեն:

Կողմերը կարեւորել են Կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գործընկեր կառույցների միջեւ արդյունավետ համագործակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը եւ տեղեկությունների արագ եւ արդյունավետ փոխանակման մեխանիզմների առկայությունը դեսպանատան եւ օմբուդսմանների միջեւ:

Կողմերը  քննարկել են քաղաքացիների աջակցությունը թեժ գծի ծառայության միջոցով ավելի արդյունավետ եւ արագ կազմակերպելու հարցեր, քանի որ համաճարակի եւ արտակարգ դրության պայմաններում ավելացել է թեժ գծի զանգերի թիվը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակի ընթացքում պարբերաբար անցկացնել նման ձեւաչափով քննարկումներ՝ փորձի փոխանակման նպատակով:

Երկու երկրների աշխատակազմերում առանձնացվել են աշխատակիցներ, ովքեր սերտորեն համագործակցում եւ տեղեկություններ են փոխանակում ստեղծված իրավիճակում քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ