News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երբ իշխանություններն ասում են, որ մենք մեդիա չունենք, խայտառակ վիճակ է, ամբողջ մեդիան ուրիշների ձեռքում է եւ մենք պարտվում ենք մեդիայում, իմացեք, որ դա ընդհանրապես այդպես չէ։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 3–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերումմ ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ֆեյք էջերին, յութուբյան ալիքներին  և դրանցով տարածվող կեղծ տեղեկատվությանը:

Պատգամավորի խոսքով՝ յութուբյան ալիքները իրենց մոնիթորինգի տակ են եւ պարզել են, որ դրանք հիմնականում աշխատում են այն գործիչների դեմ, որոնք քննադատական կարծիք են հայտնում գործող իշխանության հասցեին եւ որ դրանց վրա մեծ փողեր են ծախսվում։

«Խորհրդարանի վերջին նիստի բանավեճերը՝ հայտնի հեռախոսով տեղերոշելու օրենքի վերաբերյալ, նարից սրեց վիճակը յութուբյան այդ ալիքներում, որ նորից նյութեր պատվիրվեն, փող ծախսվի, որպեսզի մեզ վարկաբեկեն, փող ծախսվի, որ մեզ վարկաբեկեն կարանտինի ժամանակ հիմա էլ։ Սիրելի իշխանություն, կարո՞ղ է դուք իմանակ ովքեր են. փող են ծախսում, որպեսզի իշխանության հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց վարկաբակեն»,– ասաց պատգամավորը։

Մարուքյանն առանձնացրեց մի քանի հրապարակում, որոնք վերաբերում են անձամբ իրեն և տարածվել են տարբեր էջերի կողմից. «Վիրավորական բառեր են նաեւ օգտագործվում՝ ուռոդ, թափթփուկ, այս մակարդակն է։ Վերնագրեր են դնում՝ «Պինդ բռնվիր Էդմոն, Ալիս Սողոմոնյանը զայրացած է», «Կորոնավիրուսն ու ՍԴ–ի հաղթական հրճվանքը», Լաչակս գլխիդ, դու լուսավոր Խաժակյան, այդ ի՞նչ սովորություն ես ձեռք բերել», եւ այլն»։

Մարուքյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է կարծում, որ այս ամենի պատասխանատուն իշխանությունն է. «Բոլոր այս ալիքներում բոլոր նյութերը իշխանություններին քննադատելողների մասին են եւ կապ չունի, թե նախկին իշխպանությունից է, թե նոր»։

Պատգամավորի խոսքով՝ այս արատավոր պրակտիկան մեր երկրում պետք է դադարեցվի, սրա համար պետք է կոնկրետ մարդիկ պատասխան տան. «Իմ մտահոգությունը մեր քաղաքացիներն են, քանի որ էս էժանագին նյութերը, դեղին մամուլը դառնում են սպառման առարկա հազարավոր մարդկանց համար։ Սա այլանդակություն է»։

Տպել
Ամենաշատ