News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ անդրադարձել է անհատ ձեռնարկատեր Վարդան Միլիտոնյանի կողմից Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում հնչած պնդումներին:

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 1 (Արաբկիրի) բաժնի կողմից իրականացված ռիսկերի տեսողական նույնականացումների ընթացքում Երևանի Դավթաշեն 2-րդ փողոց 37 հասցեում գործող մթերային խանութում նույնականացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման ռիսկեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակահատվածում:

Ըստ այդ, 01.04.2020թ.-ին հրապարակվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների ճշտության ստուգման հանձնարարագիր: Համաձայն հանձնարարագրի իրականացված ստուգման առաջին իսկ օրը՝ 02.04.2020թ., ժամը 14:00-ի սահմաններում, առաջին գնմամբ՝ 1250 դրամ արժեքով, արձանագրվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀԴՄ կիրառաման կանոնների խախտումը:

Հարկ է նշել, որ նշված ժամի դրությամբ տնտեսվարող սուբյեկտի կողմից տպագրվել էր չնչին գումարի ՀԴՄ կտրոն, որը, ըստ էության, նման խանութի համար անարժանահավատ է: Նախաձեռնված թեմատիկ հարկային ստուգմանը նախորդել են նաև վերլուծական աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի ձեռքբերումները կրկնակի գերազանցում են իրացման շրջանառությունը, ինչը նույնպես վկայում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման շրջանառության թերհայտարարագրման մասին:

Տեսանյութում նշված` երեք աշխատող ունենալու վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տնտեսվարող սուբյեկտը 02.04.2020թ. դրությամբ ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատող:

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի համաձայնությամբ պատրաստ է հրապարակել նաև հարկային գաղտնիք հանդիսացող՝ իրացման շրջանառությանը վերաբերող այլ տեղեկատվություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Դավթաշեն գյուղի խանութներից մեկի սեփականատերը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բողոքելով, որ մեկ ապրանքի ՀԴՄ կտրոն չտպելու համար իրեն տուգանում են արտակարգ դրության պայմաններում։

«Հարկային տեսչությունից եկել են, մի հատ կրիկետի համար չեկ չեմ խփել, հիմա բռնում են, ինձ տուգանեն։ Ասում եմ՝ հարց չկա, տուգանեք, դրանից հետո էս խանութը փակվելու է ու թող կառավարությունը իմ ընտանիքին, իմ 3 անչափահաս երեխուն ամեն ձեւի ապահովի։ Արտակարգ դրություն ա, ընտանիքս եկել, կագնել ա, որ ժողովուրդը չգնան հասնեմ ուրիշ տեղ առեւտուր անեն, մենք առավոտից իրիկուն առաջին գիծ կանգնած աշխատում ենք, ասում ա՝ մի հատ կրիկետի համար չեկ ես խփել, տուգանում ենք»,- նշել էր քաղաքացին իր ուղիղ եթերում։

Առաջին գիծ կանգնած աշխատում ենք, հարկայինը եկել, տուգանում է․ խանութի սեփականատեր

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ