News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավարտել է գրեթե երկու շաբաթ տեւած տնային կարանտինը և դուրս է եկել աշխատանքի, հայտնում է DW-ն: Մերկելն այսօր կվերադառնա դաշնային կանցլերի գերատեսչությունում իր աշխատատեղ, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտը (Steffen Seibert):

Ուղիղ երկու շաբաթ առաջ նա շփվել էր բժշկի հետ, որի մոտ կարճ ժամանակ անց կորոնավիրուս էր հաստատվել: Դրանից հետո` մարտի 22-ին, Մերկելը տնային մեկուսացման մեջ էր եւ ղեկավարում էր կառավարությունը հեռախոսի եւ տեսահամաժողովների միջոցով:

«Բարեբախտաբար, կանցլերի անցած կորոնավիրուսի մի քանի թեստերի արդյունքները բացասական էին»,- հավելել է Զայբերտը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ