News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդկությունը պետք է հակված մնա կարեկցանքի, համերաշխության եւ հումանիզմի արժեքներին, որոնք օգնում են հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան, նաեւ դրա ավարտից հետո։ Այդ մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Հորդանանի թագաժառանգ Հասան բեն Թալալի խոսքերը։

«Ներկայիս իրավիճակը ոչ միայն համաշխարհային ճգնաժամ է առողջապահության ոլորտում, այլ նաեւ գլոբալիզացիայի ճգնաժամ է, որը վտանգում է ժամանակակից հասարակության հիմքերն իր անզուսպ անհավասարությամբ եւ աճող անարդարությամբ, ինչպես նաեւ սպառնում է մարդկության տեսակի գոյատեւմանը կլիմայի փոփոխության պայմաներում,-նշել է նա։-Մոլորակը, որը մենք կիսում ենք այլ կենդանի էակների հետ, փխրուն է եւ ենթակա է ճգնաժամերի»։

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է լինեն համերաշխ միմյանց հետ ոչ միայն նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում։ «Իսկական հաջողությունը կայանում է ոչ թե պաթոգեն միկրոօրգանիզմին հաղթելու կամ կարեկցանքի, հարգանքի եւ առատաձեռնության արժեքը նորովի գիտակցելու մեջ, այլ առաջիկա օրերի, շաբաթների եւ ամիսների ընթացքում այդ արժեքների ինստիտուցիոնալացման մեջ»։

Ընդհանուր արժեքներ

Բեն Թալալը հիշեցրել է, որ իր ողջ պատմության ընթացքում մարդկությունն ապրել է բազմաթիվ համաճարակներ, եւ դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունը ստիպել է հասարակությանը փոխվել նոր պայմաններին հարմարվելու համար։ Այդօրինակ իրավիճակ է ստեղծվել նաեւ նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի դեպքում, համարում է Հորդանանի թագաժառանգը։
«Յուրաքանչյուր նոր օր կբերի ավելի լուրջ խնդիրներ, որոնք կարելի է լուծել հիվանդներին խնամելով, կյանքի որակի վրա արտադրության կրճատման ազդեցությունը նվազագույնի հասցնելով եւ ապահովելով ջրի, սննդի ու էներգիայի անհրաժեշտ մատակարարումը, ինչպես նաեւ մասնակցելով դեղորայք մշակելու մրցավազքում,-շարունակել է նա։-Ինչպես եւ ցանկացած ասիմետրիկ կոնֆլիկտում, [կորոնավիրուսի դեմ պայքարում] հաջողությունը կախված է հաստատակամությունից»։

Հորդանանի թագաժառանգը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել համավարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվողներին՝ նախ բժիշկներին ու բուժքույրերին պահպանել մեկուսացման կանոնները, սակայն չմոռանալ օգնության կարիք ունեցող մարդկանց մասին, ինչպես նաեւ հիշել նրանց, ովքեր դարձել են գործազուրկ այս ընթացքում։

Համատեղ ջանքեր

Հասան բեն Թալալն ընդգծել է համավարակի դեմ պայքարում պետությունների համատեղ գործողությունների կարեւորությունը, ինչպես նաեւ երկրների ներսում տարբեր քաղաքական ուժերի ջանքերի միավորումը։ «Քաղաքականության մոխրագույն գոտիները, որտեղ բարգավաճում են առանց հաղթողների եւ պարտվողների խաղերը, ինչպես նաեւ երաշխավորված փոխադարձ ոչնչացման այլասերված տրամաբանությունը, չեն պաշտպանի եւ նպաստի մարդկային արժանապատվության ու բարեկեցության ապահովմանը»,-շարունակել է նա։

Որպես պանդեմիայի եւ դրանով պայմանավորված ճգնաժամի հաղթահարմանը նպաստող միջոցներ՝ թագաժառանգն առաջարկել է, մասնավորապես, քայլեր ձեռնարկել միգրանտներին եւ փախստականներին օգնելու ուղղությամբ, որոնց շրջանում կորոնավիրուսը կարող է հատկապես ակտիվորեն տարածվել։ Նա նաեւ կոչ է արել ուշադրություն դարձնել իրավիճակին Սիրիայում, Լիբիայում, Յեմենում եւ Գազայի հատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ