News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմի կրակոցից մարտի 30-ին կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած 16-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Նրա առողջությանը վտանգ չի սպառնում։ Մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից։ Իրեն լավ է զգում, գանգատներ չունի»,- ասաց Դերձյանը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել, գործողությունների հետեւանքով թեթեւ վիրավորում էր ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ոչ թե ես, այլ Ադրբեջանի նախագահն անձամբ է ինձ դիմել խնդրանքով». Փաշինյանը փակագծեր է բացել
Հա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէր խոսում կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այդ մասին…
Արցախում 50-ն անց էքսկավատավարներին, կռունկավարներին, բուլդոզերավարներին ներկայանալ քաղաքաշինության նախարարություն
Արցախի քաղաքաշինության նախարարությունը կոչ է անում ԱՀ տարածքում...
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան
Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են...
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի...
Ես գիտեմ, որ լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել այս իրավիճակից․ Նիկոլ Փաշինյան
Եթե ոչ ինքնավար մարզ, ապա միգուցե մի փոքր ավելի լիազորություններով...
Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում տա Ազգային ժողովում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը…
Ամենաշատ