News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալիայում որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում երկրի խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակը իջեցրել են ԵՄ դրոշները՝ բողոքելով համերաշխության պակասից: Այս մասին Twitter-ում գրել է ընդդիմադիր «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատտեո Սալվինին:

«Եվրոպան մեզ չի օգնել, քանի որ դա այն Եվրոպան չէ, որը մենք պատկերացնում ենք: Չեմ կարծում, որ մեր պապերն ու նախապապերը արյուն են թափել, որպեսզի ազատագրեն Եվրոպան եւ այն երրորդ անգամ փոխանցեն Գերմանիային: Եվրոպան հիմնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերակների վրա»,- ասել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնին գրառում է կատարել, որում ասվում է, որ Եվրոպան Իտալիային միայնակ է թողել այն պահին, երբ ամենից շատ օգնության կարիք ուներ:       

Ի սկզբանե Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը աջակցության խոսքեր է ուղղել Իտալիային՝ Եվրոպայում համաճարակի հետեւանքով առավել տուժած առաջին երկրին։ Այնուհետեւ համաձայնվել է Բեռլինի հետ «կորոնաբոնուսների» անընդունելիության հարցում։ Ավելի ուշ նա բաց նամակով ներողություն է խնդրել իտալացիներից «սոլիդարության» պակասի համար եւ խոստացել, որ «այժմ Եվրոպան Իտալիայի հետ է»։ La Repubblica թերթում հրապարակված պատասխան նամակում Կոնտեն նշել է, որ ԵՀ-ի կողմից ենթադրվող միջոցներն «արժանի չեն Եվրոպային եւ այն մարտահրավերին, որոնց հետ տարածաշրջանը բախվել է», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԵՄ-ի հասցեին քննադատություն են հնչեցրել նաեւ նախկին ֆունկցիոներները։ Այսպես, Եվրահանձնաժողովի նախկին խոսնակ եւ «Առաջ, Իտալիա» կուսակցության փոխնախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ներկայումս որոշվում է միացյալ Եվրոպայի ապագան, «որը պետք է սոլիդարություն ցուցաբերի ոչ թե հանուն առանձին երկրի, այլ իր իսկ շահերի եւ միասնականության համար»։

Իտալիայում պանդեմիայի առաջին օրերից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 115 242 մարդ, որոնցից շուրջ 14 հազարը մահացել է, իսկ ավելի քան 18 հազարն՝ ապաքինվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ