News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում վիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանի ու Վրաստանի թվերը միասին: Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը՝ ներկայացնելով որոշ թվեր ու փաստեր:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Հայաստանում վիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանի ու Վրաստանի թվերը միասին։ Հայաստանում բնակվում է մոտ 3 մլն, Ադրբեջանում եւ Վրաստանում միասին մոտ՝ 14 մլն մարդ։ Ինչո՞ւ է այդպես. այդ հարցին իշխանությունները պետք է պատասխանեն։ Ընդ որում՝ դա պետք է արվի առողջապահութան նախարարից ավելի բարձր մակարդակով։ Ինչու՞... որովհետեւ հիմնական վարկածները նրա իրավասությունից դուրս են՝ քարոզարշավի չդադարեցում՝ մարդկանց հոծ խմբերի հավաքում, իտալական թռիչքների չդադարեցում, Իտալիայից եկածների պարտադիր խիստ մեկուսացման չիրականացում։ Բոլոր երեք կետերով իշխանությանը բազմիցս հորդորում էին՝ անել ադ քայլերը։

2. Մեր կազմակերպությունն օրեր առաջ պարետատանը առաջարկություն էր արել՝ նոր վարակվածների թվին զուգահեռ՝ հրապարակել նոր թեսթավորվածների քանակը։ Այսինքն՝ հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեսթի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական պատասխանները։ Հակառակ պարագայում տեղեկատվությունն ամբողջական չէ, իսկ պատկերն ընդհանուր վիճակի մասին՝ խիստ աղճատված։ Պաշտոնական տեղեկատվությունը որոշ չափով շտկվեց, եւ այժմ տրամադրվում է նաեւ լրացուցիչ թիվ՝ բացասական թեսթավորման արդյունքները։ Օրինակ ապրիլի 3-ի հաղորդագրության մեջ նշվում է՝ «բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեսթավորման դեպքում»։ Իրականում սա քիչ ինֆորմատիվ տեղեկատվություն է։ Մեր առաջարկի մեջ խոսքը ոչ թե ի սկզբանե, համաճարակի ողջ ընթացքում թեսթերի արդյունքների մասին էր, այլ՝ օրվա կտրվածքով՝ քանի թեսթից ինչ արդյունք են ստացել։ Օրինակ, եթե ապրիլի 3-ի ժամը 11-ի դրությամբ ունենք 73 նոր դեպք, ապա քանի՞ թեստից, եւ ո՞ր միջավայրում արված։ Դա կարեւոր է՝ հասկանալու համաճարակի իրական միտումները եւիրական չափերը մեր երկրում։ Մարդիկ իրավունք ունեն՝ օբյեկտիվ պատկերացնելու իրավիճակը։

3. Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը /Մասիվի հիվանդանոց/ ամբողջությամբ վերածվում է կորոնավիրուսով հիվանդացածների բուժկենտրոնի։ Սա ճիշտ որոշում է։ Այս հիվանդանոցն ունի միանգամից մեծ թվով հիվանդներ, այդ թվում՝ ծանր հիվանդներ ընդունելու փորձ, հզորություններ։ Երկար տարիների ընթացքում այդ հիվանդանոցը զարգացել է ենթակառուցվածքների, բուժանձնակազմի առումով՝ դառնալով շտապ բուժօգնության, էքստրեմալ վիճակների մասնագիտացված բավական լուրջ բուժհաստատություն։ «Մարդու գործն է միշտ անմահ» թումանյանական թեւավոր դարձած խոսքը նորից հիշեցնել տվեց իրեն։ Կարելի է քրեական գործ հարուցել, աշխատանքից ազատել, հետախուզում հայտարարել, ասուլիսներ տալ Արա Մինասյանի դեմ, բայց ծանրագույն պահին որպես փրկօղակ տեսնել այդ մարդու ջանքերով ու երկար տարիների աշխատանքի արդյունքում կայացած բուժհաստատությունը։

4. Տխուր փաստերի շարքում իր ուրույն տեղն ունի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունը։ Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ։ Սա ավելի շատ փախուստի է նմանվում։ Երեւանը հսկայական բարդ քաղաք է, որն այս պայմաններում լուրջ հակաճգնաժամային կառավարում է պահանջում։ Միջազգային լրահոսին հետեւելով՝ կարելի է տեսնել այլ քաղաքապետերի առօրյան ու գործունեությունը համաճարակի ժամանակ։ Սա 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետն է։ Չի բացառվում, որ խնդիրը հենց 80 տոկոսի մեջ է։

5. Շրջանառվում են լուրեր, որ մեկուսացման վայրերի վերածված հյուրանոցների աշխատակիցների մոտ հայտնաբերվում է հիվանդացություն։ Սա խոսում է համապատասխան պաշտպանիչ միջոցների բացակայության կամ աշխատանքի վատ կազմակերպման մասին։ Պարետատան ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա եւս. անհրաժեշտ է այդ մարդկանց ապահովել լավ որակի պաշտպանիչ արտահագուստով եւ ինտենսիվացնել անձնական հիգիենայի, անձնական պաշտպանիչ միջոցառումների բացատրական, լուսավորչական աշխատանքները։ Եթե այդ հյուրանոցների սպասարկող անձնակազմը մեկուսացված չէ, ապա նրանք հանգիստ դառնալու են վարակի վտանգավոր աղբյուր՝ իրենց փոքր քաղաքներում եւ գյուղերում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ