News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Մասնավորապես, քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետը կարևորել է մինչ այժմ այս ուղղություններով կիրառվող գործիքների արդյունքների ամփոփումը՝ դրանց պահանջարկը գնահատելու համար: Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է, հաշվի առնելով հնչեցված գաղափարները և նախորդ ծրագրերի գնահատականները, ներկայացնել հետագա միջոցառումների նախագիծ: 

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և հավելել, որ պետք է ներդնել ներդրումային առաջարկներին արձագանքման օպերատիվ մեխանիզմ:  Խոսելով սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակություն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ