News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետեւել նշված կանոններին։

Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի   տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետեւյալ պայմանների պահպանմամբ.

Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչեւ նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու  (կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում (STOP POINT), քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում եւ մաքսային անցակետում տեղակայված ավտոմեքենաների կայանատեղերում):

STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, իրեն կարգի բերել եւ ձեռք բերել անձնական օգտագործման իրեր/սննդամթերք:  

Ստեղծված դժվարությունների դեպքում (տրանսպորտային միջոցների անսարքություն, առողջության վատթարացում եւ այլն) վարորդը պետք է կապ հաստատի  համապատասխան ծառայությունների հետ եւ մինչեւ նրանց ժամանելը պետք է մնա ավտոմեքենայի սրահում: Այդ նպատակների համար պետք է զանգահարի Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության եւ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հեռախոսահամարին`  112:

Բեռնատար ավտոմեքենան պետք է լքի Վրաստանի տարածքը.

Տարանցիկ տեղափոխվելիս  (բացի «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժումից)` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում:

 Այլ դեպքերում (ներառյալ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տարանցիկ տեղաշարժվելը)` երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում:

Երաշխավորվում է, որ ֆինանսական վճարումը կատարվի անկանխիկ վճարումով (առցանց գնումներ, պլաստիկ քարտ եւ այլն), եւ օգտագործվեն անձնական պաշտպանիչ միջոցներ (բժշկական դիմակ, ձեռնոց եւ այլն):

Որպես հատուկ կազմակերպված տարածքներ (STOP POINT) են սահմանված.

Ուրբնիսի` Քարելիի շրջան, գյուղ Ուրբնիսի, կադաստրի ծածկագիր` 68.16.45.054:

Թերջոլա` Թերջոլայի շրջան, գյուղ Սիքթարվա, կադաստրային ծածկագիր` 33.08.38.224:

Գորի`Գորիի շրջան, գյուղ Տինիսխիդի,  կադաստրային ծածկագիր`66.44.02.033:

Զեստափոնի` Զեստափոնիի շրջան, գյուղ Արգվեթա, կադաստրային ծածկագիր`32.03.34.211:

Ծանոթություն.

Տեղաշարժման ժամկետների մեջ չեն նախատեսվում մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ եւ մաքսային ձեւակերպումների կետերի մոտ կազմակերպված ավտոկայանատեղիներում կանգնելու ժամանակահատվածները: 

Վերոհիշյալ կանոնների խախտման համար  (բացի երաշխավորությունները չկատարելուց, կամ այն դեպքից, երբ եղանակային պայմանները կամ այլ արտաքին գործոններ  դժվարացնում եւ (կամ) անհնարին են դարձնում սահմանված պայմանների կատարումը) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը տուգանվում է 3 000 լարիով: Ինչպես նաեւ, եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը,  հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի  14-օրյա կարանտին, եւ տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում COVID-ով հիվանդներից պահանջել են $21 000 ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մեկ մահճակալի համար
Պերուի իշխանությունները կալանավորել են դրամաշորթությամբ զբաղվող ավազակախմբի...
Իտալիայում COVID-19-ով հիվանդացության արագ աճ է գրանցվել
Իտալիայի առաջատար բժշկական փորձագետներից մեկը նշել է, որ վերջին շաբաթներին նկատվում է Rt վարակի տարածման գործակցի արագ մեծացում․․․
Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո գրեթե 130 մարդ է մահացել
Փորձագետները մեջբերել են 4.319 կողմնակի ազդեցության դեպքերի տվյալներ...
Դատարանը տուգանել է ընկերությանը COVID-19-ից պաշտպանող հագուստ առաջարկելու համար
Ընկերությունը պնդում է, որ իրեն մոլորության մեջ է գցել մատակարարը...
ԱՀԿ-ն կոչ է արել բոլոր երկրներին միավորվել` կորոնավիրուսի ծագումը հետաքննելու համար
Մենք բոլորս պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես է հարուցիչը հայտնվել մարդկային բնակչության մեջ․․․
Հունաստանում կրճատել են QR-կոդ ստանալու ժամանակը, որն անհրաժեշտ է զբոսաշրջիկներին
Նախկինում ուղեւորները պետք է մուտքից առնվազն 24 ժամ առաջ լրացնեին PLF ձեւաչափը...
Ամենաշատ