News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապրանքների գները թանկանում են, մեր համաքաղաքացիները հայտնվում են անելանելի վիճակում. ցուցաբերվող պետական աջակցությունը պետք է լինի հասցեական, օպերատիվ եւ համընդգրկուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի' հայրենակիցներ,

Սիրելի' ժողովուրդ,

Ս.թ. մարտի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակեց հրատապ 7 առաջարկություններ, որոնք այս օրերին առաջնահերթ պետք է իրականացվեն, սակայն կյանքը ցույց է տալիս, որ խնդիրները քանի գնում, այնքան լրջանում են։

Խոսքը սոցիալականի մասին է։ Ապրանքների գները թանկանում են, մեր համաքաղաքացիները հայտնվում են անելանելի վիճակում։

Ցուցաբերվող պետական աջակցությունը պետք է լինի հասցեական, օպերատիվ եւ համընդգրկուն։

Ինչ վերաբերում է օրավարձով աշխատող մեր համաքաղաքացիներին, ապա մեծ բարդություն չէ փոքր տնտեսություն ունեցող երկրում փաստագրել կատարվող աշխատանքները եւ աշխատողներին, կրկնում եմ՝ փաստագրել կատարված աշխատանքները, որոնք արդյունքի տեսքով առկա են։

Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությունը պետք է լինի առանց «սեւ ցուցակների», որի մասին հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Սիրելի' հայրենակիցներ,

Սիրելի' ժողովուրդ,

Միասին հաղթահարենք այս արհավիրքը ։

(շարունակելի)»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ