News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 02
USD
483.02
EUR
536.78
RUB
6.92
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Հարյուրավոր քաղաքացիներ, որոնք այսօր՝ ապրիլի 4–ին, պետք է Հայաստանից մեկնեին Ռուսաստան, մնացել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Շահբազյանի էջից։

Վերջինս ուղիղ եթերում զրուցում է ուղեւորների հետ եւ պատմում, թե ինչ է կատարվում այնտեղ. «Եկել ենք օդանավակայան, բայց մեզ ոչ մեկ չի դիմավորում, ասում են՝ թռիչքը չկա, բայց Ռուսաստանից ասում են՝ կա։ Հիմա չենք իմանում՝ ինչ անենք։ Բոլորը տոմսեր են գնել, քանի որ նախապես հայտարարվել էր, որ այսօր չվերթը իրականանալու է, բայց հիմա փաստի առաջ ենք կանգնել»։

Ուղիղ եթերում երեւում է, որ օդանավակայանում, ուղեւորների շարքերում կան նաեւ երեխաներ։ Տեղում հերթապահություն են իրականացնում ոստիկանները, որոնք քաղաքացիներին հորդորում են պահպանել սահմանված հեռավորությունը՝ վիրուսի տարածումը կանխելու համար։

Ավելի ուշ քաղաքացիներից մեկի եւ ոստիկանի միջեւ վեճ է սկսվել, որի ընթացքում քաղաքացին վիրավորանքներ է սկսել հնչեցնել ոստիկանի հասցեին։ Վեճ է սկսվել նաեւ, երբ ավիաընկերության ներկայացուցիչը մոտեցել է եւ ասել, որ հիմա ինքնաթիռը գալու է ուղեւորներին իջեցնի եւ դատարկ հետ գնա Ռուսաստան, քանի որ Ռուսաստանը չի ընդունում իրենց. «Փողերս հետ տվեք, ես գնում եմ, խի՞ եք ծախում տոմսերը, համ փողը չեն ուզում տան, համ չեն թողում գնանք։ Տեղեկացրեք, որ հենց հիմա ժողովուրդը մտնում է պալասա ու թույլ չի տալիս, որ այդ ինքնաթիռն իջնի»։

Ավիաընկերության ներկայացուցիչն ասել է, որ գումարները վերադարձնելու հետ կապված իրենք պատասխանատվություն չեն կրում։ Ուղեւորները շարունակում են սպասել օդանավակայանի սպասասրահում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ