News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ապրիլի 3-ին՝ 0 ժամ 35-ի սահմանում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կզակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Քրեական գործ է հարուցվել   ½ինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Ապրիլի 3-ի ժամը 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել,  հայտնում է հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Վարակվածների թիվը հասել է 736-Ç:  Բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 686 անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 43 մարդ, 7 պացիենտ մահացել է:

Պարետի ցուցումով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 3-ից ավտոբուսներով եւ 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գլխավոր դատախազությունը դիտարկումն է նախնական կալանքի տակ գտնվող, ծանր կամ քրոնիկ հիվանդություններ ունեցողների խափանման միջոցը փոխելու հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Ընդհանուր առմամբ այդ մոտեցումը կկիրառվի 20 անձի նկատմամբ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ  Ïորոնավիրուսով պայմանավորված՝ նախնական կալանքի տակ գտնվող 2 անձ ազատ է արձակվել։

Էրեբունի բուժկենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է §Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ նախկին նախագահը այս պահին բժշկի մշտական վերահսկողության եւ հետագա բուժման կարիք ունի: Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակահարմարության եւ նրա առողջության անվտանգության հարցը։

Ֆեյսբուքյան տիրույթում աղմուկ է բարձրացրել Երևանի ավագանու §Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանի ծաղրական  գրառումը Թբիլիսիում իրականացվող ախտահանման լայնածավալ միջոցառումների մասին: Ավելի ուշ նա իր  գրառումը հեռացրել է, սակայն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ավագանու անդամի գրառման նկարը և գրել. §Էս խելացի դեմքով տհասը նաեւ Երեւանի ավագանու անդամ է: ԱՆԴԱՄ!!! Ափսոս, դաստիարակությունս թույլ չի տալիս սրա տեսակը համացանցում հայհոյել...¦:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 միլիոնից, մահացել է 53 հազար մարդ, առողջացել՝ 212 հազարը: Նախկինի պես աշխարհում ԱՄՆ-ն առաջին տեղում է COVID-19-ով վարակվածների բացարձակ թվով. այստեղ գրանցել են վարակման 245 հազարից դեպք եւ 6 հազարից ավելի մահվան ելք: Իտալիան նախկինի պես աշխարհում առաջին տեղում է մահվան դեպքերի եւ երկրորդ տեղում վարակվածների թվով. այստեղ մահացել է գրեթե  14 հազար մարդ: 3-րդն Իսպանիան է. 112 հազար վարակված եւ 10 հազար 348 մահ:

Ապրիլի 3-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 221 անձի նկատմամբ ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո  5409 անձի նկատմամբ, 2395-ը՝ մայրաքաղաքում, 3014-ը՝ մարզերում: Իրավապահները  նորից են հորդորել բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները:

Հնդկաձավարի դեպքում արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որեւէ առիթ չկա, կառավարության մամուլի կենտրոնում ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ոսպի եւ հնդկաձավարի թանկացումներին: Ըստ նրա՝ Ռուսաստանում հնդկաձավարի գինը սկսել էր բարձրանալ դեռ նախքան կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առաջացած ճգնաժամը:

Ադրբեջանը միանգամից շատ տարածքներ գրավելու հույս ուներ, ինչից հետո, ըստ նրանց տրամաբանության, հայկական կողմը պետք է խնդրեր համանախագահներին փրկել իրենց ադրբեջանցիներից:  2016-ի ապրիլյան պատերազմի մասին 5-րդ ալիքով հեռարձակված  ՞Հաղթանակի ապրիլ՞ վավերագրական ֆիլմում պատմել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդ պարագայում հայկական կողմերը բանակցային գործընթացում ամբողջովին տանուլ տված կլինեին. §Բայց, ինչպես տեսանք, մեր Զինված ուժերը կարողացան կատարել իրենց հիմնական խնդիրը»,- ասել է նախկին նախագահը: Սերժ Սարգսյանը ցավ է հայտնել, որ դրսից ֆինանսավորվող շատ լրատվամիջոցներ, անհատներ այդ ռազմական գործողությունները ներկայացնում են որպես պարտություն: ԻրականուÙ այդպես չէ,- ասել է երրորդ նախագահը, նաեւ ընդգծել, ոչր այդ օրերին մեր կորցրած տարածքը 800 հեկտար չէ, ինչը նույնպես դարձել էր շահարկման առարկա, այլ 400 հեկտարից էլ քիչ:

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու է եկել նրա եղբայրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակը, որը նաեւ լուսանկար է հրապարակել այդ հուզիչ հանդիպումից: Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել, գրել է  Գեւորգ Դերձյանը եւ ավելացրել. §Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ¦:

Եթեր է արձակվել §Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի նոր սերիան, որը  նվիրված է անցած աշնանը Քիմի եւ Քորթնիի Հայաստան այցին։ Այդ օրերին աստղային քույրերը մկրտել են երեխաներին, մկրտվել են նաեւ իրենք, այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որն ըստ նրա  ամենահիշարժանն էր։ Դա իսկական բացահայտում էր։ Ես այնքան շատ բան իմացա հայ ազգի պատմության մասին,- ասել է Քիմը, նշել, որ երազում է կրկին այցելել Հայստան: Քարդաշյանը ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւս մեկ համերգ է խոստացել Կարապի լճում։ §Եվ նա կրկին կերգեր լճի մոտ,- գրել է Քիմը՝ հավելելով. - Դա լավագույն ժամանակն էր»:

Իտալական Ռոման համառորեն ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը, որը պատկանում է լոնդոնյան §Արսենալին»։ Հռոմեական ակումբն արդեն երկու պաշտոնական առաջարկ է արել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն մերժումներ է ստացել §Արսենալից», հաղորդում է բրիտանական Daily Express-ը։ §Արսենալը» ցանկանում է ստանալ առնվազն 18 միլիոն եվրո։ §Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt.com-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.53 դրամով եւ  կազմել  502.97 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 7.76 դրամով ու կազմել  543.86 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 10.16 դրամով ու կազմել է 618.25 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքÝ աճել է 0.13 դրամով ու հասել  6.56 դրամի:

Ապրիլի   4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում նույն օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ