News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«COVID-19 վիրուսով պայմանավորված՝ գլոբալ խնդիրները պահանջում են արդյունավետ միջոցներ մարդկանց կյանքի եւ առողջության համար։ Այդ միջոցները պետք է ներառեն նաեւ ապատեղեկատվության դեմ պայքար, որը նպաստում է խուճապի եւ սոցիալական անհանգստության տարածմանը։ Ցավոք, որոշ երկրների կառավարությունները կիրառում են այդ անհրաժեշտությունը որպես առիթ մամուլի ազատության դեմ ոչ համաչափ սահմանափակումներ մտցնելու համար։ Այդ մոտեցումը հակակառուցողական է եւ պետք է դադարեցվի։ Հատկապես ճգնաժամի ընթացքում մենք պետք է պաշտպանենք մեզ համար թանկ ազատություններն ու իրավունքները»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատնովիչը։

«Վերջին շաբաթներին որոշ երկրների խորհրդարանները, կառավարությունները եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ընդունել են օրենքներ կամ որոշումներ, որոնք դժվարացնում են լրագրողների եւ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը՝ սահմանափակելով տեղեկատվություն ստանալու համար լայն հանրության իրավունքը։

Հունգարիայում եւ Ռուսաստանի Դաշնությունում պանդեմիան լուսաբանող լրագրողները բախվում են տարբեր պատժամիջոցների հետ՝ ներառյալ մինչեւ հինգ տարով ազատազրկման ռիսկը «կեղծ տեղեկատվություն» տարածելու համար, մինչդեռ Ադրբեջանում վերջին փոփոխությունները պարտավորեցնում են առցանց լրատվականների ներկայացուցիչներին կանխել «վնասակար տեղեկատվության» տարածումը Համացանցում։

Ռումինիայում նոր հրամանը թույլ է տալիս իշխանություններին ջնջել նյութերը եւ արգելափակել կայքերը, որոնք պարունակում են «կեղծ տեղեկատվություն» COVID-19-ի տարածման մասին առանց այդպիսի սահմանափակող միջոցները բողոքարկելու հնարավորության։ Ներկայումս Բոսնիա եւ Հերցեգովինայում դիտարկվում են տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կապված են խուճապ առաջացնող տեղեկատվության տարածման համար պատիժ սահմանելու հետ։ Այդ նախաձեռնությունները եւս ստեղծում են լրագրողների աշխատանքի համար ռիսկ եւ սահմանափակում են սոցիալական ցանցերում կարծիք արտահայտելու ազատությունը։ Իսկ Հայաստանում մի շարք թերթեր եւ առցանց լրատվականներ ստիպված էին հեռացնել որոշ տեղեկատվություն խիստ կանոններն ընդունելուց հետո, որոնցով ամբողջությամբ արգելվում էր վիրուսի բռնկման մասին բժշկական եւ համաճարակաբանական տեղեկատվության հրապարակումը, որը լիովին համապատասխանում է պաշտոնական աղբյուրներին։

Սակայն լրագրողությունը կարեւորագույն դեր է խաղում հանրային առողջապահության ոլորտում արտակարգ դրության ընթացքում։ Չնայած ժամանակին հաղորդվող տեղեկատվությունն անհրաժեշտ է հասարակությանը վտանգն ընկալելու եւ անհատական մակարդակում պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկելու համար՝ որոշ անդամ պետություններում դիտարկվել են այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են տեղեկատվության զտումը։ Չեխիայում, Սերբիայում եւ Իտալիայում եղել են դեպքեր, երբ լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել մամուլի ասուլիսներին, ստանալ տեղեկատվություն առողջապահական մարմինների մասին կամ փաստագրել իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները։

Շատ կարեւոր է նաեւ, որ լրագրողները կարողանան իրագործել իրենց գործունեությունն անվտանգ պայմաններում՝ չվախենալով հետապնդումներից կամ հարձակումներից։ Միեւնույն ժամանակ Թուրքիայում մի քանի լրագրողներ էին բերման ենթարկվել COVID-19-ի մասին ռեպորտաժների պատճառով։

Անշուշտ, կառավարությունները բախվում են աննախադեպ խնդիրների հետ համաճարակների ընթացքում։ Սակայն դա չի կարող արդարացնել մամուլի վրա գործադրվող ճնշումները, եւ, հետեւաբար, սահմանափակել տեղեկատվության հասանելիությունը մարդկանց համար։ Լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչներն իրագործում են անփոխարինելի աշխատանք, որը ծառայում է ի շահ հասարակությանը։ Նրանց աշխատանքը պետք է պաշտպանված լինի եւ չսահմանափակվի։

Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում ԵՄ բոլոր անդամ պետություններին պահպանել մամուլի ու ԶԼՄ-ների ազատությունը եւ ապահովել, որպեսզի ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցները ձեռնարկվեն միայն անհրաժեշտության դեպքում, ինչպես նաեւ որպեսզի դրանք լինեն համաչափ եւ մշտապես վերահսկվեն, այդ թվում՝ խորհրդարանի եւ ազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ Ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցները ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտեն լրագրողներին եւ ԶԼՄ-ների աշխատակիցներին կատարել իրենց աշխատանքը կամ չափազանց սահմանափակեն կամ արգելափակեն կոնտենտն Ինտերնետում։ Երկրներին, որոնք արդեն սահմանել են այդ ստանդարտներին համապատասխան սահմանափակումները, անհրաժեշտ է անհապաղ չեղարկել դրանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ