News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը, կառանծյա պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս վիրուսը կպնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ վրդովված անդրադառնալով իրեն քննադատողներին։

Նշենք, որ արդեն երկար ժամանակ լրատվամիջոցներն ու ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներն ահազանգում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կորոնավիրուսի տարածումից ի վեր մեկուսացել է, վախենում է վարակվելուց և լիարժեք չի կատարում իր պարտականությունները։

«Էդ կառանծյան ձեզ կփրկի, իսկ եթե կառանծյա չեք անում, այդ ֆեյսբուքյան գրառումների տեղը դուրս եկեք, մեկին օգտակար եղեք ինչ–որ բանով»։

Մարությանի խոսքով՝ ամեն քաղաքական գործիչ յուրովի է գործում. «Եթե նկատել եք, ես ուղիղ եթերներ չեմ մտնում, ինչ քաղաքապետ եմ, երեւի 4–5 անգամ եմ ուղիղ եթեր մտել, այն էլ մեկնաբանելու, ինչ–որ տարբեր տիպի բամբասանքներ, բայց այս մարդկանց լոգիկային, որ հետեւես, որ նոր բամբասանքներն անում են, այսինքն, եթե ես 1.5 տարվա մեջ 4–5 օր եմ եթեր մտել, նշանակում է՝ այդ 4–5 օրն եմ աշխատե՞լ, մնացած ժամանակ ես տա՞նն եմ եղել, ոչ մի բան չե՞մ արել։ Սրանից հետո էլ ես ուղիղ եթերներ չեմ մտնելու, սա իմ աշխատելու ոճն է»։

Մարությանը նաև ասաց. «Այսօր հայտարարություն եղավ՝ ինչո՞ւ չեն նայում մեր մեծերին, մեր տարիքով համաքաղաքացիներին, ի՞նչ են անում եւ այլն։ Ես կարծում եմ, որ այս դժվար օրերին առնվազն տականքություն է մեր մեծահասակ քաղաքացիների վրա հավաքել քաղաքական դիվիդենտներ»։

 

 

Տպել
Ամենաշատ