News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական «Նոր ժամանակ» թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն քննադատել է Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների մասին էստոնական հետախուզության փաստաթղթերից «տեղեկատվությունը», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով խնդրանքին մեկնաբանել Էստոնիայի հետախուզության փաստաթղթերից մեկի «տվյալները», ըստ որոնց՝ Մոսկվան «դժվարությամբ է հանդուրժում Հայաստանի ներկայիս ղեկավարությանը»՝ Ռուդենկոն առաջարկել է այդ հարցն ուղղել Տալլինին։

«Ըստ էության՝ «էստոնացի տղաները» գիտեն ավելին, քան ինչ-որ մեկը։ Այնպես որ եկեք թողնենք դա նրանց խղճին»,-ասել է նա։

«Կարող եմ հավաստիացնել, նաեւ վերջին տարվա վիճակագրությունը կհաստատի, որ համագործակցության դինամիկան, երկկողմանի շփումների ինտենսիվությունը ոչ միայն չի նվազել, այլ նաեւ զգալիորեն աճել է»,-ասել է փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ