News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 10
USD
522.09
EUR
630.68
RUB
7.05
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։  Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։

Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած ՀՀ քաղաքացին 58-ամյա Վարդևան Օրդյանն է։ Ցավակցում ենք Օրդյաններին և կորոնավիրուսից մահացած մեր բոլոր մյուս հայրենակիցների հարազատներին, հույսով, որ իրավիճակն արագ կկարգավորվի, և բոլոր հիվանդները կառողջանան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։

Նա Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն էր։ Մարտի 23-ին Հասրաթյանին հիվանդանոց էին տեղափոխել իր բնակարանից, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում։ Սկզբում նրան բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ տարել էին քաղաքային N68 հիվանդանոց, իսկ մարտի 27–ին՝ Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսին Եգիպտոսը կսկսի Sinovac չինական պատվաստանյութի արտադրությունը
Առաջին երկու միլիոն չափաբաժինը կարտադրվի արդեն հունիսի վերջում...
Իրանի իշխանությունները խոստանում են COVID-19-ի դեմ պատվաստել 13 միլիոն մարդ մինչեւ հուլիսի 22-ը
Ռոհանին կրկին հաստատել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումը, մատակարարումն ու արտադրությունը գլխավոր առաջնահերթությունն է...
Հնդկաստանում COVID-19-ի ֆոնին հաճախացել են «սեւ բորբոսով» վարակվելու դեպքերը
Առնվազն ութ մարդ է ողջ մնացել կորոնավիրուսի վարակից հետո, սակայն մահացել է...
Գերմանիային «Սպուտնիկ V» մատակարարելու մասին բանակցությունները փակուղի են մտել
ԵՄ պահանջները գերիշխող են՝ ի հեճուկս Մոսկվայի ակնկալիքների...
ԵՄ-ն չի երկարաձգի AstraZeneca պատվաստանյութերը մատակարարելու պայմանագիրը
Եվրահանձնաժողովն ապրիլին սկսել է դատական գործընթաց ընդդեմ այդ ընկերության...
ՌԴ-ում հայտարարում են «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի նկատմամբ բարձր հետաքրքրվածության մասին
Արտերկում ներարկման արժեքը, ինչպես ակնկալվում է, չի գերազանցի 10 դոլարը...
Ամենաշատ