News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները երկրի իշխանություններից պահանջում են լուծել իրենց բնակարանների խնդիրը: Այսօր` ապրիլի 26-ի առավոտյան ժամը 9.30-ից նրանք ցույց են կազմակերպել նախ Հայաստանի նախագահի նստավայրի առաջ, ապա` այնտեղից նրանց ուղարկեցին Կառավարության շենքի մոտ: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին գյուղացիները, իրենք 20 տարի է` անտուն են եւ ապրում են հարակից գյուղերի 1800-ականներին կառուցված մալականների եւ թուրքերի բնակարաններում, որոնք զուրկ են կենսական նվազագույն պայմաններից: Այսօրվա ցույցին, գյուղացիների խոսքով, մասնակցել են 120 մարդ, իսկ ընդհանրապես Արծվաշենի` Ադրբեջանի ենթակայության տակ անցնելուց հետո` 482 ընտանիք մնացել է  անտուն:

Նրանց հավաստիացմամբ` իրենք մշտապես դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին, նախագահին, կառավարությանը, բայց ոչ մի պատասխան չեն ստացել: «Սկզբից ասել էին` գումար կտան, բայց մինչեւ վերջ չտվեցին, իսկ հետո ասացին տներ կկառուցեն»,- նշել են նախկին արծվաշենցիները:

Այսօրվա ցույցին գյուղացիների ներկայացուցիչները հանդիպել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ, ով նրանց ասել է, որ առայժմ նախատեսված է կառուցել 14 բնակարան, ինչն առաջացրել է գյուղացիների դժգոհությունն ու հուսահատությունը:

Կառավարության շենքի մոտից գյուղացիները մտադիր էին նորից գնալ նախագահի նստավայրի մոտ, իսկ եթե խնդիրը լուծում չստանա, ապա «նստացույց կանեն, կփակեն ճանապարհները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ