Վրաստանում կորոնավիրուսից մի կին է մահացել, լրագրողներին հայտնել է Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լեվան Ռաթիանին, փոխանցում է «Sputnik-Վրաստան»-ը:
Սա Վրաստանում մահվան առաջին դեպքն է նոր տեսակի կորոնավիրուսից:
«Մահացածը 79 տարեկան կին է Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից: Նրա մոտ ուղեկցող ծանր հիվանդություններ կային՝` սրտի անբավարարություն»,- պատմել է Ռաթիանին:
Մինչ այս պահը Վրաստնում գրանցել է կորոնավիրուսով վարակման 156 դեպք, նրանցից 28-ը առողջացել են:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել եւ կարանտին է գործում ամբողջ երկրի տարածքում: Մարտի 31-ին 21:00-ից 06:00-ն պարետային ժամ է հայտարարվել: