News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 31
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը «Արցախ-Հայրենիք» ռազմավարական ծրագրի շրջանակներում առաջին նախագիծն իրականացրեց Արցախում:

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կենսական և ռազմավարական նշանակության տարածքներից է։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝ Արցախում ևս անցել են հեռավար ուսուցման, սակայն Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում երեխաները զրկված էին հեռավար դասապրոցեսի իրականացման հնարավորությունից։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամն արձագանքելով մանկավարժների և աշակերտների խնդրանքին, Բերձորի և հարակից համայնքների դպրոցականներին նվիրել է ինտերնետ հասանելիությամբ սմարթ հեռախոսներ և  նոթբուք համակարգիչներ՝  հեռավար ուսուցման պայմաններում ապահովվելով երեխաների կրթության շարունակականությունը:

Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը հայրենասիրության թեմայով էր: Այն անցկացրել է Հայրենիք զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նա ողջունել է աշակերտներին, ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ, պատասխանել դպրոցականների  բազմաթիվ հարցերին:

«Արցախում մեր հաղթանակները սկսեցին հենց Լաչինի ազատագրումով, այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք»,–  նշել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ. Արսեն Թորոսյան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում են կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն…
Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար
Նա նախազգուշացրել է նաեւ գործազրկության եւ սնանկության գործընթացի արագացման մասշտաբների մեծացման մասին․․․
Հունաստանում վերջին օրերին կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել
Առողջության բարելավման հետ կապված՝ այդ բաժանմունքներից տեղափոխվել է 106 պացիենտ․․․
Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն. Միքայել Մինասյան
Եւ չնայած Նիկոլ Փաշինյանի խղճուկ տեխնոլոգիաներին, որ մահացածները սոսկ թիվ են…
ՌԴ առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ երկրում առաջին դեղամիջոցը
Միջազգային չարտոնագրված կամ խմբային կամ քիմիական անվանումը՝ Ֆավիպիրավիր․․․
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք չի գրանցվել
Ամբողջ նահանգում գրանցված ընդհանուր 3.092 դեպքից 359-ը շարունակում է ակտիվ մնալ...