News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ+-ի երկրները հետաձգել են ապրիլի 6-ին նախատեսված արտակարգ գագաթնաժողովը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով կազմակերպության աղբյուրները:
Ըստ նրանց` գագաթնաժողովի անցկացման նոր ամսաթիվը կարող է լինել ապրիլի 8-ը կամ 9-ը: Սա լրացուցիչ ժամանակ կտա արտահանման ծավալի կրճատման շուրջ բանակցություններին, հայտնում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Reuters-ը:

Իր հերթին, ՏԱՍՍ-ի աղբյուրներն ՕՊԵԿ+-ի երկրների պատվիրակություններում պնդում են, որ հանդիպման հետաձգումը քննարկվում է: Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով` ապրիլի 6-ն այլեւս վերջնական ամսաթիվ չէ, մեկ այլ աղբյուր նշել է, որ միջոցառումը կարող է հետաձգվել մինչեւ հինգշաբթի` ապրիլի 9-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ